041.1217.151211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1217-Ա
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՄԱՐՈՒԽՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ՈՒկրաինայի դատախազության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարժության ավագ դատախազ Ա. Մարուխյանի` 2011 թվականի նոյեմբերի 28-29-ը Կիև (ՈՒկրաինա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ