Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

020.0126.061098

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 հոկտեմբերի 1998թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանի,

ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 56 և 21 (1) հոդվածներով, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Լ. Մկրտչյանի բացատրությունները, համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հունվարի 17-ին` Մոսկվայում:

Համաձայնագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրների ինտեգրացման գործընթացների զարգացմանը, ազգային մշակույթի և լուսավորության, ընդհանուր մշակութատեղեկատվական տարածքի պահպանմանը, մեծահասակ բնակչության անընդհատ կրթության և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության իրականացման մեխանիզմների ստեղծմանը:

Համաձայնագիրն ունի հավելված` Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության ուղղությամբ միջպետական կոմիտեի կանոնակարգը, որում սահմանվում են Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու գործառույթները, նրա կառավարման մարմինների կազմավորման և աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև ֆինանսավորման սկզբունքները:

Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ստեղծել բարենպաստ պայմաններ` գիտության, տեխնիկայի, մշակույթի և կրթության բնագավառում արդի նվաճումների տարածմանը, անհատի մտավոր ներուժի զարգացմանը նվիրված ծրագրերի մշակման համար:

Համաձայնագիրն ստորագրման պահից ուժի մեջ մտնելու դրույթի առումով Հայաստանի Հանրապետությունը հայտնում է հատուկ կարծիք, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար այն իրավական ուժ է ստանալու անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին երրորդ ծանուցումը հանձնելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Գիտելիքների տարածման և մեծահասակների կրթության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 հոկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-126

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.10.1998
N ՍԴՈ-126
Որոշում