Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1759.191211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1759-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող 9 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 15-ի

N 1759-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 9 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

 

.___________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային |Պետհամարա-|Թողարկ-|Գույքի   |Գույքի   |Գույքի   |

|ը/կ|միջոցի        |նիշը      |ման    |գնահատված|մեկնարկա-|արժեքի   |

|   |անվանումը     |          |տարե-  |արժեքը   |յին գինը |որոշման  |

|   |              |          |թիվը   |(դրամ)   |(դրամ)   |հետ      |

|   |              |          |       |         |         |կապված   |

|   |              |          |       |         |         |վճարը    |

|   |              |          |       |         |         |(ներառյալ|

|   |              |          |       |         |         |ավելացված|

|   |              |          |       |         |         |արժեքի   |

|   |              |          |       |         |         |հարկը)   |

|   |              |          |       |         |         |(դրամ)   |

|___________________________________________________________________|

|70% և  ավելի մաշվածք ունեցող                                       |

|___________________________________________________________________|

|1. |ԳԱԶ-3102      |017 ԼԼ 50 |1998   |  872 000|  872 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|2. |ՎԱԶ-21104-110 |024 ԼԼ 50 |2005   |1 445 000|1 445 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|3. |ՎԱԶ-21104-110 |019 ԼԼ 50 |2005   |1 499 000|1 499 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|4. |ԳԱԶ-3110-121  |026 ԼԼ 50 |2003   |  913 000|  913 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|5. |ԱՈՒԴԻ A6 L-1.8|032 ԼԼ 50 |2003   |1 000 000|1 000 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|6. |ԳԱԶ-3110      |036 ԼԼ 50 |2003   |  862 000|  862 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|7. |ԳԱԶ-3110-121  |070 ԼԼ 55 |2003   |  882 000|  882 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|8. |ԳԱԶ-3221      |056 ԼԼ 50 |1999   |  984 000|  984 000|18000    |

|___|______________|__________|_______|_________|_________|_________|

|9. |ԳԱԶ-32213     |058 ԼԼ 50 |1998   |1 084 000|1 084 000|18000    |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2011
N 1759-Ա
Որոշում