Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1746.151211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1746-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 305355.9 հազ. դրամ, որից`

1) անշարժ գույքի (տարածքի) օտարման դիմաց սեփականատերերին վճարվող փոխհատուցման համար` 303524,9 հազ դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 264920,9 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 6210,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 32394,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 41,0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 22,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 5,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 14,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 467,0 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 187,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 48,5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 231,5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 1323,0 հազ. դրամ, որից`

ա. 706,0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 288,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 92,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 326,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),

բ. 617,0 հազ. դրամ` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծառայությունների համար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 147,0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 284,5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 185,5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2011
N 1746-Ա
Որոշում