041.1227.201211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2011 թվականի N 1227-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության համատեղ նիստին, «Զվյոզդի Սոդրուժեստվա» («Զվյոզդի Սօդռուժեստվա») միջպետական մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը, ԱՊՀ Հումանիտար տարիների շրջանակներում կայանալիք Երիտասարդական նստաշրջանի աշխատանքներին, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ամանորյա բարեգործական ակցիային, ինչպես նաև Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայանալիք` Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2011 թվականի դեկտեմբերի 8-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման ծախսերը կատարվել են «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ