040.1800.211211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1800-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 6-ի N 957-Ն որոշման հիման վրա «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի հատվածում ավտոճանապարհ կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի` «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարող 1.0848 հեկտար, 0.1 հեկտար, 0.0488 հեկտար, և 0.1865 հեկտար, (ընդհանուր մակերեսը` 1.4201 հեկտար) հողամասերի (այսուհետ` հողամաս) օտարման վերաբերյալ առաջարկությունը հետևյալ պայմանով` հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ընկած հատվածում 2.5 կմ երկարությամբ ավտոճանապարհի (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) (ըստ սխեմայի` N 1 հավելված) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծի փոխարեն կազմակերպության կողմից ավտոճանապարհ (առանց Ռուբինյանց փողոցի հետ հատման հատվածում ճանապարհային հանգույցի և ուղեանցերի) կառուցելու հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների արժեքների վճարման, ճանապարհի ուղեգծով անցնող 320 մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման և ավտոճանապարհի կապիտալ շինարարության աշխատանքները: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում են Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառքի և ավտոճանապարհի կառուցման կապալի պայմանագրերը, ըստ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության, հեղինակային և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 1.4201 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածում նախատեսված գրաֆիկի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1800-Ա որոշման
ՍԽԵՄԱ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՈՒԼՆԵՑԻ-ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ 2.5 ԿՄ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 15-ի
N 1800-Ա որոշման
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԴՈՐՈԺՆԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. Երևան քաղաքի ՈՒլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ապամոնտաժված 2.5 կմ երկարությամբ երկաթուղային գծին հարակից հատվածում գտնվող 1.4201 հեկտար հողամասի տարաժամկետ վճարումով առուվաճառք
._____________________________________________________________________.
|Վաճառողը |Երևան համայնք |
|________________|____________________________________________________|
|Գնորդը |Կազմակերպություն |
|________________|____________________________________________________|
|Առարկան |Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի |
| |կնքում` առնվազն 3 առանձին հողակտորների տեսքով` |
| |ընդհանուրի 20%, 30% և 50% մասնաբաժինների |
| |շրջանակներում |
|________________|____________________________________________________|
|Պայմանագրի գինը |I n I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, |
| |«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ |
| |հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասերի շուկայական |
| |արժեքին |
|________________|____________________________________________________|
|Պայմանագրի |Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագիրը|
|կնքման և գնի |կնքվում է հետևյալ պայմաններով` |
|վճարման ժամկետը |1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը |
| |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |
| |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է |
| |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը,|
| |որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|
| |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական |
| |աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է|
| |տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումը |
| |ավարտված լինելու մասին. |
| |2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը |
| |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |
| |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է |
| |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը,|
| |որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|
| |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական |
| |աշխատանքների դիմաց և կազմակերպությանը տրամադրում է |
| |տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն |
| |ավարտված լինելու մասին. |
| |3) հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած |
| |50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի |
| |պայմանագրով շինարարության ավարտի փաստագրման |
| |ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, |
| |որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|
| |կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) |
| |շինարարական աշխատանքների դիմաց և կազմակերպությանը |
| |տրամադրում է տեղեկանք հողամասի ամբողջ մնացած հատվածի|
| |տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին: |
|________________|____________________________________________________|
|Պայմանագրով հողի|Հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի |
|սեփականության |գնի համապատասխանաբար 20%, 30% և 50% մասնաբաժինների |
|իրավունքի |վճարումից հետո` 30 օրվա ընթացքում |
|փոխանցումը | |
|________________|____________________________________________________|
|Նոտարական |Կազմակերպության հաշվին |
|վավերացման և | |
|իրավունքների | |
|պետական գրանցման| |
|ծախսերը | |
|________________|____________________________________________________|
|Հատուկ պայման |Երևան համայնքը պարտավորվում է հողատարածքի |
| |տարաժամկետ վճարումով վաճառքի պայմանագրի կնքումից |
| |հետո մեկ ամսվա ընթացքում տրամադրել |
| |ճարտարապետահատակագծային առաջադրանք` պայմանով, որ |
| |կառուցման նախագծի համաձայնեցումը և |
| |շինթույլտվությունը կտրամադրվի տարաժամկետ վճարումները|
| |հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, աջակցել այլ |
| |կազմակերպություններում (էլեկտրամատակարար, |
| |ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների|
| |տրամադրման հարցում |
|________________|____________________________________________________|
|Բյուջետային |2011-2012 թվականներին Երևան համայնքի բյուջեներում |
|պլանավորումը |կապիտալի գործառույթներից մուտքեր |
|________________|____________________________________________________|
|Կողմերի պատաս- |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն|
|խանատվությունը |են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
._____________________________________________________________________.
Գործարք 2. Կապիտալ շինարարության կապալի պայմանագիր
._____________________________________________________________________.
|Պատվիրատուն |Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
|________________|____________________________________________________|
|Գլխավոր |Կազմակերպություն |
|կապալառուն | |
|________________|____________________________________________________|
|Առարկան |Ավտոճանապարհի կառուցման աշխատանքներ, |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ,|
| |նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, |
| |որակի տեխնիկական վերահսկողություն |
|________________|____________________________________________________|
|Պայմանագրի |2013 թվականի հունիսի 15-ը |
|ավարտման ժամկետը| |
|________________|____________________________________________________|
|Գինը |Հաստատուն I n 1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի |
| |պայմանագրով նախատեսված աշխատանքների կազմակերպության |
| |կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, |
| |փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի, |
| |հեղինակային և շինարարության որակի տեխնիկական |
| |հսկողություն իրականացնող անձանց ԱԱՀ-ն ներառող |
| |վարձատրության գնի և ճանապարհի ուղեգծով անցնող 320 |
| |մմ տրամագծով գազատարի խողովակի տեղափոխման |
| |աշխատանքների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը |
| |հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարումով վաճառքի |
| |հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I n I-ին:|
| |Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` այդ |
| |գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն |
| |ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին |
|________________|____________________________________________________|
|Գնի վճարման |Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ |
|ժամկետը |պայմաններով` |
| |1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը |
| |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |
| |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է |
| |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը,|
| |որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|
| |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական |
| |աշխատանքների դիմաց. |
| |2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը |
| |իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան |
| |կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է |
| |հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը,|
| |որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում|
| |կազմակերպությանը` որպես վճարում շինարարական |
| |աշխատանքների դիմաց. |
| |3) կապալի պայմանագրով նախատեսված շինարարության |
| |ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից |
| |10 օրվա ընթացքում հողատարածքի (ամբողջ պայմանագրային |
| |գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում |
| |է, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է |
| |փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում |
| |(վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց: |
|________________|____________________________________________________|
|Օբյեկտի |Երևան համայնքի սեփականություն |
|սեփականության | |
|իրավունքը | |
|________________|____________________________________________________|
|Իրականացման |Շինարարություն` կազմված նախագծահաշվարկային |
|փուլը |փաստաթղթերի հիման վրա |
|________________|____________________________________________________|
|Թույլտվություն- |Պատվիրատուի համար` |
|ներ |նախագծահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով |
| |մշակում, փորձաքննություն, համաձայնեցում, |
| |շինարարության թույլտվություն, աջակցություն այլ |
| |կազմակերպություններում (էլեկտրամատակարար, |
| |ջրմուղ-կոյուղի, գազամատակարար) տեխնիկական պայմանների|
| |տրամադրման հարցում |
| |Գլխավոր կապալառուի համար` կապալի |
| |շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված |
| |ենթակապալառուի ներգրավում |
|________________|____________________________________________________|
|Բյուջետային |2011-2012-2013 թվականներին Երևան համայնքի |
|պլանավորումը |բյուջեներում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում|
|________________|____________________________________________________|
|Կողմերի պատաս- |Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն|
|խանատվությունը |են կրում պայմանագրի պայմանների խախտման համար |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 27.12.12 թիվ 1657-Ա որոշում)