040.1787.211211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2011 թվականի N 1787-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված մեքենասարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը` մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի նոյեմբերի 24-ի
N 1787-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Քանակը|Միավորի |Մաքսային |Մաքսային |
| | |գինը |հայտարարագրի|ռեժիմի |
| | |(եվրո) |համարը և |ժամկետի |
| | | |ձևակերպման |ավարտը |
| | | |ամսաթիվը | |
|___________________________|______|________|____________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________________________|______|________|____________|____________|
|1. Բազային մեքենա` |1 հատ |410000.0|C 34066, |30.10.2011թ.|
|ֆրեզերային | | |30.10.2010թ.| |
|հողագործ-էքսկավատոր | | | | |
|«Վոթերմաստեր կլասիկ III»` | | | | |
|ատամնավոր հետադարձ շերեփով,| | | | |
|400 լ տարողությամբ` | | | | |
| - շարժիչը` դիզելային | | | | |
| Կատերպիլլար C 7, | | | | |
|- հիդրոշարժաբերով պտուտակ, | | | | |
|- հետևի թեք | | | | |
| կայունացուցիչներ | | | | |
| (2 հատ)` հատուկ | | | | |
| հենարաններով` 4.9 մ, | | | | |
|- առջևի կայունացուցիչներ | | | | |
| (2 հատ)` անջատվող | | | | |
| լողաններով` 3.5 մ, | | | | |
|- կայմ` նավարկության | | | | |
| ազդանշանային լույսերով, | | | | |
|- էլեկտրական վառելիքային | | | | |
| պոմպ | | | | |
|___________________________|______|________| | |
|2. Լրացուցիչ սարքավորումներ| | | | |
|___________________________|______|________| | |
|2.1. Ֆրեզային գործիքներ` |1 հատ | 49500.0| | |
|հիդրավլիկ շարժաբերով և 2 | | | | |
|փոխվող տարբեր | | | | |
|կտրիչագլխիկներով` | | | | |
|- ունիվերսալ գլխիկը` | | | | |
| սովորական գրունտների | | | | |
| համար, | | | | |
|- հատուկ գլխիկը` փափուկ | | | | |
| գրունտների (այդ թվում` | | | | |
| կավային) համար, | | | | |
|___________________________|______|________| | |
|2.2. Մեքենայի խողովակային |1 հատ | 8650.0| | |
|համակարգ | | | | |
|___________________________|______|________| | |
|2.3. Փոցխ` լայնությունը` |1 հատ | 4430.0| | |
|2750 մմ | | | | |
|___________________________|______|________| | |
|2.4. Ծառահատիչ` մինչև |1 հատ | 34000.0| | |
|35 սմ տրամագծով ծառերի | | | | |
|հատման համար (մոդ. HS-950) | | | | |
|___________________________|______|________| | |
|2.5. Շրջուն մեխանիզմով |1 հատ | 13000.0| | |
|ճանկաշերեփ (գրեյֆեր) | | | | |
|___________________________|______|________| | |
|3. Արտանետման | | | | |
|սարքավորումներ | | | | |
|___________________________|______|________| | |
|3.1. Բարձր խտությամբ |48 մ | 8800.0| | |
|կցաշուրթերով լողացող | | | | |
|խողովակ (տրամագիծը` 225 մմ)| | | | |
|___________________________|______|________| | |
|3.2. Բարձր խտությամբ |48 մ | 6300.0| | |
|կցաշուրթերով չլողացող | | | | |
|խողովակ (տրամագիծը` 225 մմ)| | | | |
|___________________________|______|________| | |
|3.3. Ճկափող (տրամագիծը` |1 հատ | 2000.0| | |
|225 մմ, երկարությունը` 2 մ)| | | | |
|___________________________|______|________| | |
|3.4. Արտանետման խողովակ` |1 հատ | 4400.0| | |
|հենակով | | | | |
|___________________________|______|________| | |
|3.5. Ցրիչ խողովակ |1 հատ | 1400.0| | |
|___________________________|______|________| | |
|4. Օժանդակ սարքավորումներ | | | | |
|և պարագաներ | | | | |
|___________________________|______|________| | |
|4.1. Լրացուցիչ կողային |2 հատ | 15600.0| | |
|լաստեր |(1 | | | |
| |զույգ)| | | |
|___________________________|______|________| | |
|4.2. Սպասարկող կռունկ` |1 հատ | 17220.0| | |
|ճանկաշերեփով (գրեյֆերով) | | | | |
|___________________________|______|________| | |
|4.3. Յուղման կենտրոնացված | - | 7800.0| | |
|համակարգ | | | | |
|___________________________|______|________| | |
|4.4. Հողահանման խորության | - | 10700.0| | |
|չափման համակարգ | | | | |
|___________________________|______|________|____________|____________|
|4.5. Ճանկաշերեփ |1 հատ | 9300.0|C 18924, |10.11.2011թ.|
| | | |10.11.2010թ.| |
|___________________________|______|________|_________________________|
|Ընդամենը | |603100.0| |
._____________________________________________________________________.