Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳ ...

 

 

040.1777.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1777-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով ու 104-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման ծրագիրն իրագործելու նպատակով սույն որոշման 2-րդ կետում նշված` բացառությամբ 2-րդ ենթակետի «գ» պարբերության, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22,60649 հեկտար հողամասի սեփականության օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագիրը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի իրականացումն էապես կամրապնդի Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը,

գ. ծրագրի իրականացումը կապահովի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ շարժը,

դ. ծրագրի իրականացումը մեծապես կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. պետական սահմանի անցման կետերի շահագործման համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է դրանց նպատակային նշանակությամբ բնականոն շահագործումը,

բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են պետական սահմանի անցման կետերի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով 23,0452 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, որից`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,58327 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 5,5004 հեկտար, բնակավայրի տնամերձ հողերից` 0,58645 հեկտար.

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 1,16943 հեկտար, բնակավայրի այլ հողերից` 0,32699 հեկտար.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,51697 հեկտար` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 4,31597 հեկտար,

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2,73345 հեկտար, այլ հողերից` 0,0288 հեկտար,

գ. պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (միջպետական ճանապարհ) հողերից` 0,43875 հեկտար.

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,945 հեկտար` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 6,219 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,1801 հեկտար,

բ. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,024 հեկտար,

գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 0,0664 հեկտար, այլ հողերից` 0,1324 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 1,3231 հեկտար:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետներն են.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների, դրանցում առկա սեփականության օբյեկտների, շենքերի և շինությունների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը.

2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերի` անհատույց մշտական օգտագործման իրավունքով հանձնումը (ամրացումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասերի և օբյեկտների ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացման աշխատանքները, ինչպես նաև այդ հողամասերի և օբյեկտների իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1777-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ), ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|                  Ձորամուտ համայնք գ. Գոգավան                       |

|____________________________________________________________________|

|NN |Սեփականատերը       |Հողատեսքը         |Հողամասի       |Հողամասի |

|ը/կ|                   |                  |ծածկագիրը      |մակերեսը |

|   |                   |                  |               |(քառ. մ) |

|___|___________________|__________________|_______________|_________|

|1. |Չնավարյան Թենգիզ   |վարելահող III-կարգ|06-067-203-034 |  13510  |

|   |Աղասինի            |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|2. |Փնջոյան Գևորգ      |վարելահող III-կարգ|06-067-203-035 |   6180  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|3. |Աղայան Յուղաբեր    |վարելահող III-կարգ|06-067-203-036 |   6150  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|4. |Պողոսյան Սեդրակ    |վարելահող III-կարգ|06-067-203-037 |   9950  |

|   |Նահապետի           |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|5. |Չնավարյան Թենգիզ   |վարելահող III-կարգ|06-067-203-038 |   6334  |

|   |Աղասինի            |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|6. |Չափանյան Քիշմիշ    |վարելահող III-կարգ|06-067-203-039 |   6250  |

|   |Աշոտի              |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|7. |Առաքելյան Կատյա    |վարելահող III-կարգ|06-067-203-040 |   6630  |

|   |Պողոսի             |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|8. |Սարգսյան Լյովա     |տնամերձ           |06-067-102-001 |   2070  |

|   |Շահենի             |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|9. |Լևոնյան  Անժելա    |տնամերձ           |06-067-102-003 |    204.5|

|   |Խաչիկի             |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|10.|Քոսյան Իրինա Լևոնի |տնամերձ           |06-067-101-002 |   2080  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|11.|Պողոսյան Գրիգոր    |տնամերձ           |06-067-101-001 |   1510  |

|   |Նահապետի           |                  |               |         |

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          |  60868.5|

|__________________________________________________________|_________|

|12.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-402-001 |    837.2|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|13.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-405-001 |     44.8|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|14.|Ձորամուտ համայնք   |արոտ IV'-կարգ     |06-067-218-001 |    461.2|

|___|___________________|__________________|_______________|_________|

|15.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-103-001 |   1860  |

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|16.|Ձորամուտ համայնք   |արոտ IV'-կարգ     |06-067-218-010 |    445  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|17.|Ձորամուտ համայնք   |արոտ IV'-կարգ     |06-067-218-011 |     21  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|18.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-101-003 |    130.2|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|19.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-101-005 |    102.5|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|20.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-101-006 |     92.9|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|21.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-101-007 |     82  |

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|22.|Ձորամուտ համայնք   |արոտ IV-կարգ      |06-067-218-012 |     17.1|

|___|___________________|__________________|_______________|_________|

|23.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-404-005 |     26.4|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|24.|Ձորամուտ համայնք   |բնակավայրերի այլ  |06-067-101-008 |     93.9|

|   |                   |հող               |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|25.|Ձորամուտ համայնք   |արոտ IV-կարգ      |06-067-202-005 |   5984  |

|___|___________________|__________________|_______________|_________|

|26.|Ձորամուտ համայնք   |արոտ IV-կարգ      |06-067-218-031 |   4766  |

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          |  14964.2|

|__________________________________________________________|_________|

|Ընդամենը «Գոգավան» սահմանային անցման կետի համար           |  75832.7|

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|                         Բավրա համայնք                              |

|____________________________________________________________________|

|NN |Սեփականատերը       |Հողատեսքը         |Հողամասի       |Հողամասի |

|ը/կ|                   |                  |ծածկագիրը      |մակերեսը |

|   |                   |                  |               |(քառ. մ) |

|___|___________________|__________________|_______________|_________|

|1. |Ղարսլեյան Սամվել   |վարելահող         |112-003        | 10241.70|

|___|___________________|__________________|_______________|_________|

|2. |Գաբրիելյան         |վարելահող         |112-005        | 18008.30|

|   |Հովհաննես          |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|3. |Գաբրիելյան         |վարելահող         |112-006        |  4360.90|

|   |Հովհաննես          |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|4. |Ղարսլեյան Մարտին   |վարելահող         |112-007        | 10548.80|

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          | 43159.7 |

|__________________________________________________________|_________|

|5. |Բավրայի համայնք    |արոտ              |112-004        | 25835.80|

|___|___________________|__________________|_______________|_________|

|6. |Բավրայի համայնք    |արոտ              |119-001        |  1498.70|

|___|___________________|__________________|_______________|_________|

|7. |Բավրայի համայնք    |անօգտագործելի     |122-001        |    67.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|8. |Բավրայի համայնք    |այլ               |359-001        |   115.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|9. |Բավրայի համայնք    |այլ               |310-001        |   106.00|

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          |27 622.5 |

|__________________________________________________________|_________|

|10.|Հայաստանի          |միջպետական        |319-001        |  4387.50|

|   |Հանրապետություն    |ճանապարհ          |               |         |

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          |  4387.50|

|__________________________________________________________|_________|

|Ընդամենը «Բավրա» սահմանային անցման կետի համար             | 75169.7 |

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|                      Բագրատաշեն համայնք                            |

|____________________________________________________________________|

|NN |Սեփականատերը       |Հողատեսքը         |Հողամասի       |Հողամասի |

|ը/կ|                   |                  |ծածկագիրը      |մակերեսը |

|   |                   |                  |               |(քառ. մ) |

|___|___________________|__________________|_______________|_________|

|1. |Սահակյան Նորայր    |ջրովի վարելահող   |236-007        |  2674.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|2. |Նասիբյան Լյովա     |ջրովի վարելահող   |236-008        | 12393.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|3. |Աբովյան Հովիկ      |ջրովի վարելահող   |236-010        | 15839.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|4. |Եգուրչյան Դանիել   |ջրովի վարելահող   |236-011        |  7120.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|5. |Մինասյան Անախաս    |ջրովի վարելահող   |236-012        |  6925.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|6. |Խաչատրյան Պարգև    |ջրովի վարելահող   |236-013        |  5058.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|7. |Մուրադխանյան Խաչիկ |հասարակական       |251-003        |   523.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|8. |Սարգսյան Վահան     |ջրովի վարելահող   |236-014        |    12.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|9. |Կարոյան Կարապետ    |ջրովի վարելահող   |237-005        |  1862.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|10.|Հասրաթյան Համլետ   |ջրովի վարելահող   |237-006        |  3443.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|11.|Եսայան Ռազմիկ      |ջրովի վարելահող   |237-007        |  4774.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|12.|Թամազյան Կառլեն    |ջրովի վարելահող   |237-008        |  1804.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|13.|Մուրադխանյան Խաչիկ |հասարակական       |251-003        |   183.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|14.|Սարգսյան Նորիկ     |ջրովի վարելահող   |250-003        |   286.00|

|___|___________________|__________________|_______________|_________|

|15.|Աբովյան Հովիկ      |հասարակական շենք, |236-027        |  1095.00|

|   |                   |շինություն        |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|16.|Սեյրան Անանյան և   |հասարակական շենք, |236-050        |   240   |

|   |ընկերներ ՍՊԸ       |շինություն        |               |         |

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          | 64231   |

|__________________________________________________________|_________|

|17.|Համայնքային        |այլ հողեր         |792-001        |    81.00|

|   |սեփականություն     |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|18.|Համայնքային        |արոտավայր         |250-001        |   507.00|

|   |սեփականություն     |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|19.|Համայնքային        |արոտավայր         |232-005        |   157.00|

|   |սեփականություն     |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|20.|Համայնքային        |այլ հողեր         |799-001        |   180.00|

|   |սեփականության      |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|21.|Համայնքային        |հասարակական       |251-003,       | 13231.00|

|   |սեփականություն     |                  |236-029        |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|22.|Համայնքային        |այլ հողեր         |791-001        |   910.00|

|   |սեփականության      |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|23.|Համայնքային        |այլ հողեր         |236-034        |   124.00|

|   |սեփականության      |                  |               |         |

|___|___________________|__________________|_______________|_________|

|24.|Համայնքային        |այլ հողեր         |236-034        |    29.00|

|   |սեփականության      |                  |               |         |

|__________________________________________________________|_________|

|                        Ընդամենը                          | 15219   |

|__________________________________________________________|_________|

|Ընդամենը «Բագրատաշեն» սահմանային անցման կետի համար        | 79450   |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1777-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԱՏՎԱԾ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1777-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԱՏՎԱԾ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1777-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՀԱՏՎԱԾ)

 

_____________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.12.2011
N 1777-Ն
Որոշում