Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1999Թ. ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

600.0059.30.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 59

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 1999Թ. ՔՎՈՏԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի 1999թ. կանխատեսվող սպառման քանակը և էներգետիկական պաշարների ծավալները, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար սահմանել էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքելու 1999թ. քվոտաները.

 

__________________________________________________________________________

  Թիվ           Ընկերության                    Էլեկտրաէներգիայի

                անվանումը                      առաքման 1999թ.

                                               քվոտաները (մլն կՎտժ)

__________________________________________________________________________

  1.     «ՀԱԷԿ»  ՊՓԲԸ                           1800

 

  2.     «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ                    2100

 

  3.     «Երևանի  ՋԷԿ» ՊՓԲԸ                     440

 

  4.     «Սևան-Հրազդանյան  կասկադ» ՊՓԲԸ         540

 

  5.     «Որոտանի ՀԷԿՀ» ՊՓԲԸ                    940

 

Փոքր ՀԷԿ-եր

  6.     այդ թվում`

         չսեփականաշնորհված                        70.36

         սեփականաշնորհված                         50.65

 

Ընդամենը, քվոտավորված

  7.     առաքում                                  5941.01

 

2. Ընդունել ի գիտություն.

 

2.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության առկա հնարավորությունները, 1999թ. ազգային էլեկտրացանց առաքվող էլեկտրաէներգիայի տարեկան քվոտաներում ներառված 260 մլն կՎտժ արտահանման ծավալները կարող են ավելացվել միայն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

2.2. Սահմանված քվոտաներին համապատասխան էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները կարգավորում է «Հայէներգո» ՊՓԲԸ-ն:

3. Սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-երի էլեկտրական էներգիայի փաստացի օգտակար առաքման ամբողջ քանակությունը ենթակա է պարտադիր գնման «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից:

Ծանոթություն.

1. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի համար քվոտան սահմանվել է գործող պայմանագրով ջերմային էներգիայի արտադրության ծավալներից ելնելով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.12.1998
N 59
Որոշում