040.1813.231211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2011 թվականի N 1813-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2012 թվականի հունիսին Ջերմուկում ՖԻԴԵ-ի շախմատի «Գրան պրի» կանանց մրցաշար անցկացնելու նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2011 թվականին հատկացնել 75000 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի շախմատային ֆեդերացիային` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ