Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ...

 

 

040.1814.231211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1814-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB-AF2-2011/10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/10 միջազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթողներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 1 Մ4-Բալահովիտ-Մայակովսկի-Արամուս կմ0+000 - կմ 6+800 և Արամուս-Կամարիս-Գեղաշեն կմ0+000 - կմ6+300 ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքների իրականացման համար` «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 896,428,115 դրամ պայմանագրային արժեքով, և CW-ICB-AF2-2011/10 չափաբաժին 2 Մաստարա-Ձորագյուղ-Զովասար-Գառնահովիտ կմ 2+000 - կմ11+240 ճանապարհային հատվածի վերականգնման աշխատանքների իրականացման համար` «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» փակ բաժնետիրական ընկերությունը` 562,649,891 դրամ պայմանագրային արժեքով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1814-Ա
Որոշում