041.1255.231211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1255-Ա
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` ելնելով քննարկվող խնդիրների առանձնահատկություններից` հանձնաժողովի նիստերին հրավիրել համապատասխան համայնքի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների (համաձայնությամբ):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2011 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1255-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Մաթևոսյան - «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Ապիկյան - «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար
(համաձայնությամբ)
Գ. Նալբանդյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի
աշխատող (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ճարտարապետության վարչության պետ
Ս. Մաթևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինության քաղաքականության և տարածական
պլանավորման վարչության պետ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ճարտարապետության վարչության ճարտարապետության
քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)»:
(կազմը փոփ. 28.06.12 թիվ 575-Ա, 28.11.13 թիվ 1117-Ա, 01.10.14 թիվ 958-Ա, 12.04.16 թիվ 276-Ա որոշումներ)