100.0010.071211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011522
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2011 թ. N 10-Ն 16 նոյեմբերի 2011 թ. N 933-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`
սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
18 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 10-Ն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
16 նոյեմբերի 2011 թ.
թիվ 933-Ն
համատեղ հրամանով
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
._____________________________________________________________________.
|1. Սցենար |1) Կենսաբանական պոտենցիալ վտանգ ներկայացնող |
| |բժշկական-լաբորատոր սարքավորումների (այսուհետ` |
| |Սարքավորում) ստուգաչափում: |
|______________|______________________________________________________|
|2. Ձեռնարկվող |1) «Չափումների միասնականության ապահովման մասին» |
|միջոցառումներ |Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված |
| |կարգով Սարքավորումների ստուգաչափում: |
|______________|______________________________________________________|
|3. Անհրաժեշտ |1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության |
|պարագաներ |«Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական |
| |ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ) |
| |անհրաժեշտ պարագաներ. |
| |ա. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված |
| |աշխատանքային էտալոններ: |
| |բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված |
| |փաստաթղթեր: |
| |գ. Ստուգաչափման ենթարկվող սարքավորումներ. |
| |- չոր օդային ախտահանիչներ, |
| |- թերմոստատ, |
| |- թերմոստատ-ցիկլեր, |
| |- ավտոկլավ, |
| |- ավտոմատ կաթոցիկներ, |
| |- բակտերիոցիդ լամպ, |
| |- ջերմաչափ, |
| |- կոագուլոմետր, |
| |- բիոքիմիական անալիզատոր, |
| |- իմունաֆերմենտային անալիզատոր, |
| |- դեիոնիզացվող սարքեր, |
| |- մեզի անալիզատոր, |
| |- ինկուբատոր-շեյկեր, |
| |- այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնց չափման |
| |արդյունքները օգտագործվում են մարդու կյանքի պահպանման, |
| |առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ: |
|______________|______________________________________________________|
|4. Մասնակիցներ|1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ: |
| |2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ |
| |պատասխանատու: |
| |3) Հայաստանի Հանրապետության առողջապահության |
| |նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային |
| |տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ: |
|______________|______________________________________________________|
|5. Անհրաժեշտ |1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է |
|պատրաստու- |սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր |
|թյուններ |նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական |
| |ցուցումներ, մեթոդական հրահանգներ և այլն): |
|______________|______________________________________________________|
|6. Սարքերի |1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է |
|վկայագրման և |«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի|
|ստուգաչափման |Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով: |
|քայլ առ քայլ |2) Սարքը տնօրինողը «Չափագիտության ազգային մարմնի» |
|նկարագրություն|կողմից սահմանված ստուգաչափման պարբերականության |
| |համապատասխան, օրենքով սահմանված կարգով, հայտ է |
| |ներկայացնում Չափագիտության ինստիտուտ` սարքավորումները |
| |ստուգաչափման ենթարկելու համար: |
| |3) Չափագիտության ինստիտուտում հայտը մակագրվում է |
| |համապատասխան բաժին: |
| |4) Մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են |
| |ստուգաչափում համաձայն համապատասխան նորմատիվ |
| |փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ, |
| |մեթոդական հրահանգներ): |
| |5) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով |
| |իրականացվող թեմատիկ ստուգումների ընթացքում ոչ սարքին |
| |կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման |
| |ժամանակ` տնօրինողին առաջարկվում է վերջիններս |
| |ներկայացնել ստուգաչափման: |
| |6) Տեսչության կողմից ընթացակարգի 6-րդ կետի 5-րդ |
| |ենթակետում նշված սարքերի (այսուհետ` սարքեր) վերաբերյալ|
| |ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ: |
| |7) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է սարքերի |
| |ստուգաչափում: |
| |8) Չափագիտության ինստիտուտը սարքերի ստուգաչափումն |
| |անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է |
| |ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն: |
| |9) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության |
| |դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները |
| |վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման |
| |միջոցի վրա և (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից |
| |տրվում է ստուգաչափման մասին վկայական: |
| |10) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում |
| |ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և |
| |տալիս է ծանուցագիր` չափման միջոցի ոչ պիտանի ճանաչելու |
| |մասին: |
| |11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի |
| |«Չափագիտության ազգային մարմնի» կողմից տրվում են` |
| |վկայական, վկայագիր կամ ծանուցագիր: |
| |12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների|
| |վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը: |
|______________|______________________________________________________|
|7. Առանցքային |1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային |
|գաղափարներ |գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների |
| |օգտագործմամբ կնվազեցնի կենսաբանական վտանգի ռիսկը: |
._____________________________________________________________________.