Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏ ...

 

 

100.0014.071211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011527

 

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ        ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

                                        ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

                                         ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

    2 նոյեմբերի 2011 թ. N 14-Ն         7 նոյեմբերի 2011 թ. N 47-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2 նոյեմբերի 2011 թ.

թիվ 14-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության

նախարարության սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

7 նոյեմբերի 2011 թ.

թիվ 47-Ն

համատեղ հրամանով

 

._____________________________________________________________________.

|                           Ընթացակարգ                                |

|    Ազգային համակարգող մարմնի և  Հայաստանի Հանրապետության            |

| գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական   |

| ծառայության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները   |

|                       սահմանող ստանդարտ                             |

|_____________________________________________________________________|

|1. Սցենար     |1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման    |

|              |կետերում կենսաբանական, քիմիական վտանգի ներուժ ունեցող |

|              |սննդամթերքի հայտնաբերման ժամանակ (այսուհետ` Դեպք)     |

|              |Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի   |

|              |հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական                |

|              |(բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային         |

|              |համակարգող մարմին ճանաչելու և  միջազգային             |

|              |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով   |

|              |ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու|

|              |մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային          |

|              |առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) |

|              |Ազգային համակարգող մարմնի (այսուհետ` Ազգային          |

|              |համակարգող մարմին) և  Հայաստանի Հանրապետության        |

|              |գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի           |

|              |անվտանգության պետական ծառայության (այսուհետ`          |

|              |Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն)       |

|              |համագործակցության ապահովում:                          |

|______________|______________________________________________________|

|2. Ձեռնարկվող |1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության      |

|միջոցառումներ |սահմանային հսկիչ կետերի (այսուհետ` Սահմանային հսկիչ   |

|              |կետ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող  |

|              |սննդամթերքի նմուշառում Հայաստանի Հանրապետության       |

|              |կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի            |

|              |«Կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի,       |

|              |կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային    |

|              |հավելումների և  սննդամթերքի ներմուծման, արտահանման,   |

|              |տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի        |

|              |Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի    |

|              |19-ի թիվ 1228-Ն և  2005 թվականի նոյեմբերի 9-ի թիվ     |

|              |1901-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ  |

|              |1442-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և  նմուշների      |

|              |ներկայացում համապատասխան հավատարմագրված լաբորատորիա:  |

|              |2) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության      |

|              |կողմից սննդամթերքում կենսաբանական, քիմիական վտանգի    |

|              |հաստատման դեպքում հաղորդում Ազգային համակարգող        |

|              |մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության            |

|              |կառավարության 2010 թ. օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման  |

|              |N 2 հավելվածի պահանջների:                             |

|______________|______________________________________________________|

|3. Անհրաժեշտ  |1) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության      |

|պարագաներ     |անհրաժեշտ պարագաներ`                                  |

|              |ա. անհատական պաշտպանության միջոցներ,                  |

|              |բ. սննդամթերքի տվյալ խմբաքանակի նմուշները,            |

|              |դ. հավատարմագրված լաբորատորիա ուղեկցող պաշտոնական     |

|              |գրություն,                                            |

|              |ե. սննդամթերքի տվյալ ապրանքախմբի իրացումը կասեցնող    |

|              |կարգադրագիր,                                          |

|              |զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի|

|              |օգոստոսի 26-ի                                         |

|              |«Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների|

|              |հարցերով ազգային համակարգող մարմնի և  շահագրգիռ       |

|              |մարմինների համագործակցության մեխանիզմները և           |

|              |համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն  |

|              |որոշման 1-ին մասի 2-րդ և  3-րդ կետերով հաստատված      |

|              |«Կենսաբանական, քիմիական և  ճառագայթային գործոններով   |

|              |պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում      |

|              |արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին |

|              |ձև»,  հանրային առողջապահության ոլորտում միջազգային    |

|              |նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի    |

|              |մասին հաղորդման և  գնահատման սխեմա:                   |

|______________|______________________________________________________|

|4. Մասնակիցներ|1) Սահմանային հսկիչ կետերի տեսուչներ                  |

|              |2) Հավատարմագրված լաբորատորիայի աշխատակիցներ          |

|              |3) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության      |

|              |աշխատակիցներ                                          |

|              |4) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության պետական հիգիենիկ և  հակահամաճարակային   |

|              |տեսչության աշխատակիցներ                               |

|              |5) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության սանիտարական կարանտինային կետերի         |

|              |աշխատակիցներ (այսուհետ` Սանիտարական կարանտինային կետ) |

|______________|______________________________________________________|

|5. Անհրաժեշտ  |1) Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պատրաստում |

|պատրաստու-    |է բոլոր անհրաժեշտ պարագաները` ձևաթղթեր,  հաղորդման    |

|թյուններ      |ձևեր,  արձանագրություններ, կարգադրագրեր:              |

|______________|______________________________________________________|

|6. Կենսաբանա- |1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի|

|կան, քիմիական |հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագման       |

|վտանգ         |հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային          |

|ներկայացնող   |խառնուրդների, կերային հավելումների և  սննդամթերքի     |

|սննդամթերքի   |ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը      |

|նմուշառման    |հաստատելու մասին» N 1442-Ն որոշմամբ հաստատված կարգով  |

|քայլ առ քայլ  |պետական վերահսկողություն իրականացնող սահմանային կետի  |

|նկարագրություն|տեսուչը կատարում է ներմուծվող բեռի նմուշառում:        |

|              |2) Նմուշառում կատարելու դեպքում սահմանային հսկիչ      |

|              |կետում ներմուծվող սննդամթերքի նկատմամբ տրվում է       |

|              |սննդամթերքի տվյալ ապրանքախմբի իրացումը կասեցնող       |

|              |կարգադրագիր և  թույլատրվում է տվյալ խմբաքանակի        |

|              |ներմուծումը:                                          |

|              |3) Սահմանային հսկիչ կետի կողմից սննդամթերքի նմուշները |

|              |ներկայացվում են հավատարմագրված լաբորատորիա լաբորատոր  |

|              |փորձաքննության:                                       |

|              |4) Սահմանային հսկիչ կետի կողմից տարբեր նմուշները      |

|              |տեղադրվում են հատուկ նմուշառման տոպրակներով կամ       |

|              |սրվակներով սառնարան պայուսակներում և,  նմուշը ուղեկցող|

|              |գրությամբ նմուշները տեղափոխվում են հավատարմագրված     |

|              |լաբորատորիա:                                          |

|              |5) ՈՒղեկցող գրությունում նշվում է նմուշի տեսակը, տվյալ|

|              |ներկրողի տվյալները, նմուշը ուղարկող փորձագետի անունը, |

|              |ազգանունը, ստորագրությունը և  նմուշը վերցման ամսաթիվը:|

|              |6) Նմուշներն ընդունելուց հետո հավատարմագրված          |

|              |լաբորատորիայի կողմից նմուշները տեղափոխվում են         |

|              |համապատասխան բաժիններ (մանրէաբանության,               |

|              |մակաբուծաբանության, քիմիական, սննդամթերքի             |

|              |անվտանգության և  փորձաքննության), որտեղ իրականացվում  |

|              |են սննդամթերքի մանրէաբանական, մակաբուծաբանական և      |

|              |քիմիական ստուգումներ:                                 |

|              |7) Սննդամթերքի փորձաքննության արդյունքում, եթե այն    |

|              |համապատասխանում է որակական և  անվտանգության           |

|              |ցուցանիշների առումով նորմատիվային փաստաթղթերի,        |

|              |տեխնիկական կանոնակարգերի պահանջներին` հավատարմագրված  |

|              |լաբորատորիան Սննդամթերքի անվտանգության պետական        |

|              |ծառայություն է ներկայացնում փորձարկման                |

|              |արձանագրություն:                                      |

|              |8) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության    |

|              |2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական |

|              |ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի,   |

|              |կերային խառնուրդների, կերային հավելումների,           |

|              |սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության    |

|              |տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող     |

|              |փաստաթղթեր և  անվտանգության սերտիֆիկատներ տալու կարգը,|

|              |անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ու անվտանգության  |

|              |սերտիֆիկատների ձևերը  հաստատելու մասին» N 1499-Ն      |

|              |որոշմամբ սահմանված կարգի` Սննդամթերքի անվտանգության   |

|              |պետական ծառայության կողմից տրամադրվում է իրացման համար|

|              |անհրաժեշտ փաստաթուղթ (անասնաբուժական սերտիֆիկատ,      |

|              |անվտանգության սերտիֆիկատ):                            |

|              |9) Հավատարմագրված լաբորատորիայի կողմից` լաբորատոր     |

|              |հետազոտության ենթարկված սննդամթերքը վտանգավոր         |

|              |ճանաչվելու դեպքում Սննդամթերքի անվտանգության պետական  |

|              |ծառայություն է ներկայացվում փորձարկման                |

|              |արձանագրություն:                                      |

|              |10) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի|

|              |թույլատրում սննդամթերքի տվյալ խմբաքանակի իրացումը     |

|              |համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  |

|              |թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական      |

|              |ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային   |

|              |խառնուրդների, կերային հավելումների և  սննդամթերքի     |

|              |ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը      |

|              |հաստատելու մասին» N 1442-Ն որոշմամբ սահմանված կարգի:  |

|              |11) Վտանգավոր սննդամթերքի տվյալ խմբաքանակը ենթարկվում |

|              |է օգտահանման կամ ոչնչացման` համաձայն Հայաստանի        |

|              |Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի|

|              |«Վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր անասնակերի,         |

|              |սննդամթերքի և  անասնակերի հետ շփվող վտանգավոր         |

|              |նյութերի, վտանգավոր սննդային և  կերային հավելումների  |

|              |(այսուհետ` վտանգավոր արտադրանք) օգտահանման ու         |

|              |ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 824-Ն որոշմամբ    |

|              |հաստատված կարգով կամ օգտագործվում է վնասազերծումից    |

|              |հետո:                                                 |

|______________|______________________________________________________|

|7. Կենսաբանա- |1) Սահմանային հսկիչ կետի կողմից Դեպքի մասին հաղորդվում|

|կան, քիմիական |է սանիտարական կարանտինային կետին` համաձայն Հայաստանի  |

|վտանգ         |Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի  |

|ներկայացնող   |դեկտեմբերի 6-ի N 28-Ն, Հայաստանի Հանրապետության       |

|կասկածելի     |գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 7-ի|

|սննդամթերքի   |N 240-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն      |

|հայտնաբերման  |առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010     |

|դեպքում       |թվականի դեկտեմբերի 14-ի N 2985-Ն, Հանրապետության      |

|սննդամթերքի   |կառավարությանն առընթեր ազգային անվտանգության          |

|անվտանգության |ծառայության տնօրենի 2010 թվականի դեկտեմբերի 15-ի      |

|պետական       |N 2-Ն, Հանրապետության կառավարությանն առընթեր          |

|ծառայության և |քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010   |

|Ազգային       |թվականի դեկտեմբերի 8-ի N 222-Ն «Միջազգային            |

|համակարգող    |առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող   |

|մարմնի միջև   |մարմնի և  նշանակված սահմանի անցման կետերի             |

|փոխգործակցու- |փոխգործակցության կարգը հաստատելու մասին» համատեղ      |

|թյան քայլ առ  |հրամանի պահանջների և  Սննդամթերքի անվտանգության       |

|քայլ          |պետական ծառայությանը:                                 |

|նկարագրություն|2) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին          |

|              |տեղեկացնում է Ազգային համակարգող մարմնին` համաձայն    |

|              |Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010|

|              |թվականի դեկտեմբերի 6-ի N 28-Ն, Հայաստանի              |

|              |Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի|

|              |դեկտեմբերի 7-ի N 240-Ն, Հայաստանի Հանրապետության      |

|              |կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի    |

|              |նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 2985-Ն,       |

|              |Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային         |

|              |անվտանգության ծառայության տնօրենի 2010 թվականի        |

|              |դեկտեմբերի 15-ի N 2-Ն, Հանրապետության կառավարությանն  |

|              |առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի|

|              |2010 թվականի դեկտեմբերի 8-ի N 222-Ն «Միջազգային       |

|              |առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող   |

|              |մարմնի և  նշանակված սահմանի անցման կետերի             |

|              |փոխգործակցության կարգը հաստատելու մասին» համատեղ      |

|              |հրամանի պահանջների:                                   |

|              |3) Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը    |

|              |լրացնում է «Կենսաբանական, քիմիական, ճառագայթային      |

|              |գործոններով պայմանավորված` հանրային առողջապահության   |

|              |ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին» |

|              |հաղորդման ձևը`  համաձայն ՀՀ կառավարության 2010 թ.     |

|              |օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման N 2 հավելվածի          |

|              |պահանջների և  լիարժեք տեղեկատվություն է ներկայացնում  |

|              |Ազգային համակարգող մարմնին:                           |

|              |4) Ազգային համակարգող մարմինը Դեպքը, որպես «հանրային  |

|              |առողջապահության ոլորտում միջազգային նշանակության      |

|              |արտակարգ իրավիճակ» ձևավորելիս  Դեպքի մասին տեղեկացնում|

|              |է Առողջապահության համաշխարհային կազմակերպության       |

|              |հաղորդակցման կետերին համաձայն` Հայաստանի              |

|              |Հանրապետության կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի  |

|              |«Ազգային համակարգող մարմնի և  առողջապահության         |

|              |համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի     |

|              |միջև  կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին»|

|              |N 913-Ն որոշման պահանջների համաձայն:                  |

|______________|______________________________________________________|

|8. Առանցքային |1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենսաբանական, |

|գաղափարներ    |քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի վաղ            |

|              |հայտնաբերման արդյունքում ապահովվում է հանրային        |

|              |առողջության անվտանգությունը և  կանխվում է             |

|              |կենսաբանական, քիմիական վտանգ ներկայացնող սննդամթերքի  |

|              |օգտագործման արդյունքում հանրության սննդամթերքով       |

|              |պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և    |

|              |սննդային թունավորումների առաջացումը և  տարածումը:     |

._____________________________________________________________________.

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
Հրաման