Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵ ...

 

 

050.0301.071211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011519

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2011 թվականի թիվ 301-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՒՌ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի դեկտեմբերի 28-ից շրջանառության մեջ դնել «Նուռ» ոսկե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի նոյեմբերի 22-ի

թիվ 301-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Նուռ» հուշադրամի նկարագրությունը.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 500 դրամ անվանական արժեքով «Նուռ» ոսկե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» և «PUNICA GRANATUM» գրառումներն են: Դարձերեսի եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

 

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը            500 դրամ

    Մետաղը և  հարգը             ոսկի, 999,90

    Քաշը                        1,24 գ

    Չափը                        13,92 մմ

    Որակը                       պրուֆ

    Դրամաշուրթը                 ատամնավոր

    Տպաքանակը                   մինչև  5000 հատ

 

1.1 «Նուռ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.11.2011
N 301-Ն
Որոշում