Սեղմել Esc փակելու համար:
1982 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՄԻԱՎՈՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1982 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ...

 

 

020.0144.011298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1982 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ XI ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 1 դեկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայում և Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրությունները, կոնվենցիան, համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիան կնքվել է 1982 թվականի դեկտեմբերի 10-ին` ծովային իրավունքին առնչվող բոլոր խնդիրները փոխըմբռնման և համագործակցության ոգով կարգավորելու նպատակով: Սույն կոնվենցիան սահմանում է ծովերի և օվկիանոսների այնպիսի իրավական կարգավիճակ, որը մեծապես կնպաստի միջազգային հաղորդակցությանը, ծովերի և օվկիանոսների խաղաղ նպատակներով օգտագործմանը, դրանց ռեսուրսների արդյունավետ ու արդարացի օգտագործմանը, կենդանական ու բուսական ռեսուրսների պահպանմանը և ծովային միջավայրի հետազոտմանը:

Կոնվենցիան սահմանում է տարածքային ծովի, բացառիկ տնտեսական գոտու, մայրցամաքային ելուստի, Ծովային շրջանի իրավական կարգավիճակը, Ծովային ընդերքի Միջազգային մարմնի ստեղծումը և այլ հարցեր:

Սույն կոնվենցիան հատուկ կարգավորում է նաև ծովային ելք չունեցող պետությունների իրավունքները, մասնավորապես` դեպի ծով ելք ունենալու և ծովից դուրս գալու հարցերը:

Կոնվենցիայի բաղկացուցիչ մասն են կազմում 9 հավելվածները:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1994 թվականի նոյեմբերի 16-ին: 1998 թվականի հուլիսի 9-ի դրությամբ վավերացրել (միացել) է 127 պետություն:

1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագիրն ընդունվել է 1994 թվականի հուլիսի 28-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 101-րդ նստաշրջանում:

Սույն համաձայնագրով անդամ պետությունները պարտավորվում են կիրառել կոնվենցիայի XI մասը: Համաձայնագրի և կոնվենցիայի XI մասի դրույթները կիրառվում են և մեկնաբանվում են որպես մեկ միասնական փաստաթուղթ:

Համաձայնագիրը բաղկացած է 1 հավելվածից, որն իր հերթին կազմված է 9 բաժիններից: 1998 թվականի հուլիսի 9-ի տվյալներով սույն համաձայնագիրն ստորագրվել է 79 երկիր, վավերացրել (միացել) է 91 երկիր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1982 թվականի դեկտեմբերի 10-ի Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայում և Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի XI մասի կիրառման վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

1 դեկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-144

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
01.12.1998
N ՍԴՈ-144
Որոշում