Սեղմել Esc փակելու համար:
2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐ ...

 

 

050.0349.191211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011555

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 349-Ն

 

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի հունվարի 25-ից շրջանառության մեջ դնել «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ», «Շուշիի ազատագրման 20-ամյակ», «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե և «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ», «Հայ գրքի տպագրության 500-ամյակ», «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 16-ի

թիվ 349-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով` «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

 

Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց` «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Տիգրան Չոբանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             10 000 դրամ

    Մետաղը և  հարգը              ոսկի, 9000

    Զանգվածը                     8,6 գ

    Տրամագիծը                    22,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    1000 հատ

 

1.1 «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2. «Շուշիի ազատագրման 20-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը` «2012»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը:

Եզրագծով` «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             10 000 դրամ

    Մետաղը և  հարգը              ոսկի, 9000

    Զանգվածը                     8,6 գ

    Տրամագիծը                    22,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

2.1 «Շուշիի ազատագրման 20-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

3. «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» հուշադրամի

նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը` «2012»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը:

Եզրագծով` «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             10 000 դրամ

    Մետաղը և  հարգը              ոսկի, 9000

    Զանգվածը                     8,6 գ

    Տրամագիծը                    22,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

3.1 «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

4. «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ նշանավոր արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ` Աղթամար կղզուց: Հուշադրամի վերևի աջ մասում թողարկման տարեթիվն է` «2012», ներքևի մասում անվանական արժեքը` «1000 դրամ» և ամբողջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում` Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ` կարաս: Վերևի մասում` «125 ամյակ» և ներքևի մասում` «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             1000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9250

    Զանգվածը                     33,6 գ

    Տրամագիծը                    40,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

4.1 «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

5. «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» և եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «ՈՒրբաթագիրքը» և գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց` «ՈՒրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով` «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             1000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9250

    Զանգվածը                     33,6 գ

    Տրամագիծը                    40,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

5.1 «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

6. «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» հուշադրամի

նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», իսկ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը` «2012»:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը:

Եզրագծով` «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը             1000 դրամ

    Մետաղը և  հարգը              արծաթ, 9250

    Զանգվածը                     33,6 գ

    Տրամագիծը                    40,0 մմ

    Դրամաշուրթը                  ատամնավոր

    Որակը                        պրուֆ

    Տպաքանակը                    500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

6.1 «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

______________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.12.2011
N 349-Ն
Որոշում