Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈ ...

 

 

116.0741.081211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611531

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 դեկտեմբերի 2011 թվականի N 741-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշները`

1) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արտաշատ/Artasհat II դ. մ.թ.ա./II c. B.C. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals of Armenia» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Հայոց պատմություն. Հայաստանի պատմական մայրաքաղաքներ թեմային նվիրված «Արտաշատ/Artasհat II դ. մ.թ.ա./II c. B.C. Հայաստանի մայրաքաղաքներ/Capitals of Armenia» նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Նոր Տարի և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:

 

Հաստատված է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 741-Ն հրամանի

 

Հաստատված է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 741-Ն հրամանի

 

______________________________

ԻՐՏԵԿ - նմուշները չեն բերվում

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
02.12.2011
N 741-Ն
Հրաման