041.1280.281211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2011 թվականի N 1280-Ա
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանից Հայաստանի նավթամթերքների խողովակաշարի ծրագրի իրականացման հարցերով բանակցություններ վարելու, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ իրականացվող նախագծերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի` 2011 թվականի դեկտեմբերի 26-29-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ