Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1856.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1856-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների խնդրանքը և ստորագրված պարտավորագրերը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել`

1) նոտար Լալա Մելիքյանի ՎՏԲ բանկի N 16023101618101 դեպոզիտային հաշվին փոխանցելու համար`

ա. շահառուներին (մեկ շահառուի հաշվով` 360.0 հազ. դրամ) միանվագ դրամական օժանդակության տրամադրման գծով` 708,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` դեպոզիտի ժամկետ սահմանելով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի,

բ. նոտարի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` մինչև 7,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).

2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 1,416.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի առաջին պարբերության մեջ նշված գումարի վրա ՎՏԲ բանկի կողմից տոկոսագումար հաշվարկվելու դեպքում այդ տոկոսագումարները նոտարի կողմից ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում համատեղ ճշգրտել 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած անձանց ցուցակները:

i

3.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների` նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ` 2012 թվականի դեկտեմբերի 15-ը:

(3.1-ին կետը փոփ. 06.12.12 թիվ 1539-Ա որոշում)

3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող անձանց փաստաթղթային փաթեթները ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում ճշգրտված ցուցակները տրամադրել նոտար Լալա Մելիքյանին:

4. Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական պարտավորությունները համարել կատարված` նոտար Լալա Մելիքյանի դեպոզիտային հաշվին հատկացված գումարի փոխանցման պահից:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը` նոտար Լալա Մելիքյանի կողմից սույն որոշմամբ նախատեսված գործողությունների կատարման մասով:

6. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

(որոշումը փոփ. 09.02.12 թիվ 162-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1856-Ա
Որոշում