040.1880.301211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1880-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 973-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին որոշում չի կայացվել` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից վարկային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 973-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ