040.1892.301211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1892-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբերել «Շենիկ», «Գառնի-Գեղարդ», «Խոյ», «Ապարան-Արագած», «Թալին», «Արմավիր», «Ամբերդ» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերություններին` համաձայն N 2 հավելվածի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի պետական գրանցման (այդ թվում` հաշվառումից հանելու և հաշվառման կանգնեցնելու) և նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1892-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|Ավտոմեքենայի |Թողարկման|Շարժիչի |Նույնացման համարը|Հաշվեկշռային|
|մակնիշը |տարեթիվը |համարը | |արժեքը |
|_________________|_________|__________|_________________|____________|
|Տոյոտա LAND |2003 |1FZ0576965|JTECJ09J905508715| 549310|
|CRUISER | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1892-Ն որոշման
ՑԱՆԿ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմեքենայի |Թողարկ-|Շարժիչի|Նույնացման համարը|Հաշվե- |ՋՕԸ-ի |
|ը/կ|մակնիշը |ման |համարը | |կշռային|անվանումը |
| | |տարե- | | |արժեքը | |
| | |թիվը | | | | |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|1. |Տոյոտա LAND |1994 թ.|0124431|JT111P18007005656| 0|Շենիկ |
| |CRUISER | | | | | |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|2. |Տոյոտա Hilux |1994 թ.|3484179| 409030228| 0|Գառնի-Գեղարդ |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|3. |ՎԱԶ-21213 |1998 թ.|5324489|XTA212130W1388238| 0|Գառնի-Գեղարդ |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|4. |Տոյոտա LAND |1994 թ.|0124575|JT111P18007005661| 0|Խոյ |
| |CRUISER | | | | | |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|5. |ԳԱԶ-31029 |1996 թ.|664017 |XTH31090T0433083 | 0|Ապարան-Արագած|
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|6. |ՎԱԶ-21213 |1998 թ.|5324801| XTA21213W1388424| 0|Թալին |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|7. |ՎԱԶ-21214 |2004 թ.|7733257|XTA21214041747572| 797590|Արմավիր |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|8. |ՎԱԶ-21214 |2004 թ.|7782653|XTA21214041756007| 797590|Ամբերդ |
|___|_____________|_______|_______|_________________|_______|_____________|
|9. |ՎԱԶ-21214 |2004 թ.|7782979|XTA21214041756126| 797590|Արտաշատ |
._________________________________________________________________________.