040.1909.110112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1909-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2011 թվականի նոյեմբերի 18-ին (N 13 արձանագրություն) հաստատված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների վարչարարական գործառույթների իրականացման համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով N ICB-5/2011 միջազգային մրցակցային գնման արդյունքները և հաղթող ճանաչել «Յունիքոմփ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,326,810 ԱՄՆ-ի դոլար և 69,202,808 դրամ պայմանագրային արժեքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ