Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 50

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՄԵԹՈԴԻԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

(2-րդ մաս)

 

101. Չվացուցակը պետք է ապահովի ուղևորների կողմից ավտոբուսին սպասելու և երթևեկելու ամենաքիչ ժամանակը, բոլոր կանգառներում նորմալ լցավորումը, ամբողջ աշխատանքի ընթացքում բարձր կարգավորված երթևեկումը, հաղորդակցման բարձր արագություն պահպանելով երթևեկության անվտանգությունը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը, վարորդների աշխատանքի ռեժիմը, հանգուցային կանգառներից շարժվելիս համաձայնեցված միջակայքը:

102. ՈՒղևորների զգալի տատանում ունեցող կետերում անհրաժեշտ է ունենալ չվացուցակ ըստ տարվա ժամանակների և շաբաթվա օրերի:

103. Յուրաքանչյուր երթուղում ավտոբուսների աշխատանքի սկիզբը պետք է որոշվի ըստ տեղական պայմանների` հաշվի առնելով փոխադրումների պահանջարկը:

104. Երթուղու չվացուցակը պետք է պարունակի սկզբի և վերջի կանգառների անվանումը, տվյալներ երթուղու երկարության մասին, չվացուցակի հաստատման ամսաթիվը, շարժակազմի տեսակի և քանակի մասին տվյալներ, երթևեկությունը սկսելու և վերջանալու մասին տեղեկություններ, վարորդների աշխատանքի, ընդունված ռեժիմի մասին տեղեկություններ, ըստ շարժման ժամանակահատվածի երթերի տարբերակված նորմատիվային ժամանակը: Չվացուցակում պետք է նշված լինի աշխատանքը սկսելու և վերջացնելու կետը, հերթափոխի տևողությունը և թիվը, երթերի քանակը, վերջնական կետեր ժամանելու և այնտեղից դուրս գալու ժամանակը: Երթերի անհրաժեշտ թիվը, հաճախականությունը և շարժման միջակայքերը անհրաժեշտ է հաշվել համաձայն ժամանակաչափական դիտարկումների արդյունքների և ուղևորահոսքերի բաշխվածության ըստ առանձին գագաթնակետային ժամերի, ուղևորահոսքերի անկման ժամերի: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գագաթնակետային ժամերին անհրաժեշտ երթերի թվի որոշմանը, հաշվի առնելով ավտոբուսի նորմալ լցավորումը և ուղևորների պատշաճ սպասարկումը:

105. Չվացուցակները պետք է լինեն նաև երթակարգավարների մոտ, որոնք պետք է լինեն աղյուսակի ձևով, որտեղ ըստ ուղղաձիգի պետք է նշվի ավտոբուսների բոլոր երթերը, իսկ ըստ հորիզոնականի, ամեն մի երթի համար գալու և գնալու ժամանակը: Չվացուցակը պետք է գտնվի երթակարգավարների մոտ որպեսզի նրանք կարողանան հետևեն շարժման կարգավորվածությանը:

106. Չվացուցակը պետք է լինի նաև երթուղու սկզբնական, վերջնական կետերում, ինչպես նաև միջանկյալ կանգառներում: Միջանկյալ կանգառներում պետք է նշվի միայն գալու ժամանակը, իսկ սկզբնական և վերջնական կետերում ինչպես գալու այնպես էլ ավտոբուսի մեկնելու ժամանակը:

107. Կախված ավտոբուսի պտույտի ժամանակի բազմապատիկությունից և օրվա ժամանակից` շարժման գրաֆիկը կարող է լինել կայուն և սահող: Կայուն գրաֆիկ ստացվում է այն դեպքում, երբ ավտոբուսի պտույտի ժամանակը բազմապատիկ է օրվա ժամանակին: Եթե պտույտի ժամանակը բազմապատիկ չէ օրվա ժամանակին, և վերջին կանգառներում պարապուրդի փոփոխման հնարավորություն չկա, ապա ստացվում է շարժման սահող գրաֆիկ: Ամեն մի հաջորդ օրվա համար առաջ անցման կամ ուշացման ժամանակը որոշվում է պտույտի ժամանակը 24-ի բաժանելուց հետո ստացված մնացորդով:

108. Չվացուցակը պետք է կազմվի աղյուսակային եղանակի միջոցով, դրանք պետք է ունենա աղյուսակի ձև, որտեղ պետք է նշվեն ելքերի համարները, երթուղու սկզբնակետ և վերջնակետ ժամանելու և նրանցից ուղևորվելու ժամանակը: Աղյուսակի ձևով պետք է նախատեսվի տարբեր ելակետային տվյալներ և վերջնական ցուցանիշներ: Միջքաղաքային, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների չվացուցակների օրինակելի ձևը սահմանվում է համաձայն Ձև 4-ի:

109. Չվացուցակը կազմելիս պետք է օգտվել հետևյալ տվյալներից`

1) Ավտոբուսը երթուղի մտցնել` աշխատանքը սկսելու թույլատրելի կետը` պահպանելով հետադարձ երթերի երթևեկության միջակայքերի հավասարությունը,

2) Վարորդին ընդմիջում տրամադրել գագաթնակետային ժամերը վերջացնելուց հետո` պահպանելով վարորդի աշխատանքի թույլատրելի ռեժիմը,

3) Ավտոբուսին միջհերթափոխային ընդմիջում (պարապուրդ) տրամադրել միջգագաթնակետային ժամերին` պահպանելով միջերթային ընդմիջման թույլատրելի տևողությունը,

4) Երթուղուց ավտոբուսի հանելը հերթափոխի աշխատանքը վերջացնելուց հետո` պահպանելով հերթափոխի թույլատրելի տևողությունը,

5) Ավտոբուսը երթուղի վերադարձնել վարորդի ընդմիջման կամ միջհերթափոխային պարապուրդի ժամանակը լրանալուց հետո` հաշվի առնելով երթուղում դրա անհրաժեշտության ծագման պահի ժամանակը,

6) Ավտոբուսը արագընթաց, ճեպընթաց կամ կարճեցված երթի ուղարկելը (ուղևորահոսքի առկայության դեպքում),

7) Ավտոբուսը երթուղի մտցնելիս (երթուղուց հանելիս)` երթևեկության միջակայքի հավասարեցումը կատարվում է երթուղում աշխատող երկու ավտոբուսների ուղարկման միջև նրանց երթուղի բաց թողնելով:

110. Երթուղային ցանցի համատեղվող տեղամասերով ավտոբուսների երթևեկության հավասարաչափությունն ապահովելու համար տարբեր երթուղիների երթևեկության չվացուցակները պետք է համադրվեն: Համադրում նշանակում է` երթուղային ցանցի համատեղված տեղամասերի սահմանում գտնվող կանգառներին տարբեր երթուղիների ավտոբուսների մոտենալու ժամանակի հավասարաչափ տարակենտրոնացում: Ավտոբուսային երթևեկության չվացուցակի համադրման պայմանի ընտրման և ապահովման եղանակով պետք է հիմնավորվի չվացուցակի համադրման նպատակահարմարությունը l >= 6 րոպե երթևեկության միջակայքի L երթուղային ցանցի համատեղված տեղամասի և երկարության դեպքում l = 6-10 րոպե և L = 800-1000 մետր, l = 10-20 րոպե և L = 1000-1500 մետր, l > 20 րոպեից և L > 1500 մետրից:

111. Երթևեկության չվացուցակը համադրում են, եթե համադրվող երթուղիներում երթևեկության միջակայքերը հավասար են կամ նրանց փոքրի բազմապատիկն է, ինչպես նաև, եթե համադրվող երթուղիներում երթի պտույտի ժամանակի տարբերությունը հավասար է կամ երթևեկության միջակայքերի փոքր բազմապատիկն է: Չվացուցակի համադրումը պետք է կատարել խոշոր ուղևորակլանող օբյեկտների մոտ տեղակայված ընդհանուր վերջնական կանգառ ունեցող երթուղիների համար:

112. Երթուղային ցանցի համատեղ տեղամասերով անցնող երկուսից ավել երթուղիների համադրումը պետք է կատարվի հաջորդական, սկզբում մեծ և հնարավոր հավասար երթևեկության միջակայք ունեցող, ամենամեծ համատեղվող տեղամասերով երթուղիների զույգի համար, այնուհետև դիտարկվի հաջորդ երթուղիները: Քաղաքային երթուղիներում ավտոբուսների երթևեկության չվացուցակների համատեղումը 5-25% կրճատում է ուղևորների կողմից երթուղային ցանցի համատեղվող տեղամասերում տրանսպորտային միջոցին սպասելու ժամանակը:

 

VII. ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

113. Վարորդների աշխատանքի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է պահպանել վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմները: Օրվա ընթացքում ավտոբուսի վարորդի կողմից վարման առավելագույն տևողությունը (ներառյալ արտաժամ աշխատանքը) չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում 48 ժամը: Ավտոբուսի վարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից: Առանց ընդմիջման` 4 ժամից ավելի տևողությամբ ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:

114. Գյուղական վայրերի երթուղիներում արագությունների և միջանկյալ կանգառներում կանգնելու ժամանակի նորմավորումը պետք է իրականացվի ժամանակաչափման եղանակով: ՈՒղևորների փոխադրման համար անհրաժեշտ է կախված աշխատանքային պայմանների բազմազանությունից կազմել երթուղային չվացուցակներ: Ավտոբուսների շարժման չվացուցակը կազմելիս անհրաժեշտ է ներքին երթուղիներում նրանց ժամանման և մեկնման ժամանակը համաձայնեցնել մարզայինների հետ: Չվացուցակը պետք է շրջանի բնակիչներին հնարավորություն ընձեռնի առավոտյան մեկնել մարզկենտրոն և երեկոյան վերադառնալ իրենց բնակավայր: Կախված ուղևորահոսքերի, ինչպես նաև շարժման պայմանների փոփոխությունից` երթուղային չվացուցակը պետք է կազմվի առանձին աշխատանքային շաբաթ և կիրակի օրերի համար` հաշվի առնելով փոփոխությունը ըստ տարվա ժամանակի:

115. Երթուղիներում աշխատող ավտոբուսների թիվը պետք է որոշվի` հաշվի առնելով, փոխադրումների ծավալի լրիվ իրացումը, իսկ դրանց տեսակը պետք է ընտրվի` ելնելով ուղևորահոսքերի չափերից, և ճանապարհային պայմաններից: Գյուղական բնակչության տրանսպորտի պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցներ, որոնք կբավարարեն գյուղական վայրերում շահագործմանը ներկայացվող պահանջներին: Բոլոր տիպի ավտոբուսները պետք է ունենան ուղեբեռի բեռնախուց: Լեռնային երթուղիներում աշխատող բոլոր ավտոբուսները պետք է ունենան լեռնային և հյուսիսային մոդիֆիկացիաներ: Գյուղական փոխադրումներում պետք է առանձնացնել ուղևորների փոխադրումների լեռնային երթուղիներում` կախված շարժման անվտանգությանը ներկայացվող պահանջներից:

116. Լեռնային երթուղիները անցնում են լեռնային տեղանքով և ընդգրկում են ուղղությունների խիստ փոփոխումով և երկարատև երկայնական թեքություններով ճանապարհի տեղամասեր, այսինքն կորեր, որոնք պլանով 1 կմ ճանապարհի վրա ունեն 6 և ավելի թվով R < 100 մ շառավիղներ, 2 կմ և ավելի երկարության վրա 60% և ավելի երկայնական թեքություն: Երկայնական պրոֆիլի ուռուցիկ կորերը 1500 մ շառավղից և գոգավոր կորերը 1200 մ շառավղից փոքր տեղամասեր, որոնց վրա մակերևույթի տեսանելիությունը փոքր է 60 մ-ից, և հանդիպակաց ավտոմոբիլինը` 120 մ-ից: Լեռնային երթուղիները կազմակերպելիս անհրաժեշտ է մշտապես հետազոտել երթուղու ուղեգիծը` առանձնացնելով երթուղու տեղամասերը: Լեռնային երթուղիներում աշխատող վարորդի մոտ պետք է լինի երթուղու սխեման վտանգավոր տեղամասերի նշումով և ամենօրյա տեղեկատվություն ճանապարհի վիճակի և օդերևութաբանական պայմանների մասին:

 

VIII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

 

117. Միջքաղաքային ավտոբուսային փոխադրումների տեխնոլոգիայի առանձնահատկությունները պետք է որոշվեն երթուղու շահագործական պայմաններով և ուղևորահոսքերի յուրահատկություններով: Ամենանշանակելի գործոն է համարվում երթուղիների և նրանց կանգառամեջերի մեծ երկարությունները:

118. Միջքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսները պետք է ունենան երթևեկության բարձր արագություն, միայն նստած երթևեկելու տեղեր և կարգավորվող նստատեղեր, բեռնատեղ: Ներմարզային երթուղիներում անհրաժեշտ է ունենալ հարմարավետության նվազագույն աստիճանով ցածր կարգի կամ հարմարավետության նորմալ աստիճանով ցածր կարգի կամ հարմարավետության նորմալ աստիճանով միջին կարգի ավտոբուսներ:

119. Բոլոր միջքաղաքային ավտոբուսները պետք է ունենան հակաարևային ապակիներ և պատուհանի վարագույր, օդափոխման և ջեռուցման արդյունավետ համակարգ: Միջքաղաքային երթուղային ցանցը բնորոշվում է խտությամբ, երթուղիների երկարությամբ ու քանակով, փոխադրումների ծավալով ու ուղևորաշրջանառությամբ, երթևեկության միջին հեռավորությամբ, տրանսպորտային սպասարկման մակարդակով, ավտոբուսների թվի` տեսակարար ցուցանիշներով: Միջքաղաքային ավտոբուսային երթուղիները կարող են լինել ժամանակավոր և մշտական: Մշտական երթուղիներում ուղևորների փոխադրումները պետք է իրականացվեն շուրջօրյա, իսկ ժամանակավորներինը` որոշակի ժամանակահատվածում` կախված երթուղիներում ուղևորահոսքերի մեծությունից և բաշխվածությունից: Ավտոբուսների համար կարելի է սահմանել սովորական, արագընթաց և ճեպընթաց ռեժիմներ:

120. Շարժման սովորական ռեժիմով աշխատելիս, ավտոբուսները պետք է կանգնեն բոլոր կանգառներում: Միջքաղաքային երթուղիներում արագընթաց կարելի է սահմանել այն ռեժիմները, որի դեպքում հնարավոր է ապահովել 50 կմ/ժամ-ից ոչ պակաս արագություն: Ճեպընթաց ռեժիմ պետք է սահմանվի այն դեպքում, երբ միջանկյալ կանգառները բացակայում են կամ դրանց քանակը սահմանափակ է, իսկ շարժման արագությունը կազմում է ավելի քան 55 կմ/ժամ:

121. Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, միջքաղաքային երթուղիներում տեխնիկական արագությունը (միջին արագությունը) չպետք է գերազանցի 70 կմ/ժ-ը: Այդ պատճառով արագընթաց և ճեպընթաց երթուղիները պետք է կազմակերպվեն կայուն ուղևորահոսքերի դեպքում: Եթե կայուն ուղևորահոսք է ապահովում ճանապարհի որոշակի հատված, ապա անկախ ճանապարհի մնացած հատվածներից, պետք է կազմակերպել կարճեցված երթեր:

122. Միջքաղաքային երթուղիներում արդյունավետ աշխատանքի և երթևեկության ռացիոնալ կազմակերպման համար, անհրաժեշտ է իմանալ ուղևորահոսքերի հաղորդակցությունը: Այդ տվյալները պետք է ի հայտ բերել տոմսերի վաճառքի և ուղևորահոսքերի հետազոտությունների արդյունքների մշակման և վերլուծության հիման վրա: Հետազոտությունները պետք է իրականացվեն անկետաների օգնությամբ, որոնք պետք է տրվեն ուղևորներին ավտոբուսում, ավտոկայարաններում և ավտոկայաններում, աղյուսակային հարցման եղանակով ավտոբուսի սրահում հաշվետարների կողմից ուղևորների հարցման միջոցով, կտրոնային և տեսողական եղանակներով: ՈՒսումնասիրությունները հնարավորություն են տալիս ճշտել ուղևորահոսքերի փոփոխությունները ըստ ժամանակի և տարածության, քանի որ միջքաղաքային երթուղիներում ուղևորահոսքը բաշխվում է անհավասարաչափ և բնութագրվում է հաճախ զգալի փոփոխություններով ըստ ժամանակի, տարածության և ուղղության: Անհավասարաչափ են ոչ միայն փոխադրումների ծավալները, այլ նաև ուղևորների երթևեկության միջին հեռավորությունները:

123. Միջքաղաքային փոխադրումները բնութագրվում են մեծ անհավասարաչափությամբ ըստ տարվա ժամանակների, եռամսյակների և ամիսների: Եռամսյակային անհավասարաչափության գործակիցը կազմում է 1.1-1.5: ՈՒղևորների անհավասարաչափությունը ըստ ամիսների ավելի մեծ է, քան ըստ եռամսյակների: ՈՒղևորների երթևեկության միջին հեռավորությունները ըստ ամիսների տարբեր են ավելի փոքր անհավասարաչափությամբ, քան փոխադրումների ծավալի տատանումները: Միջքաղաքային ավտոբուսային փոխադրումներում ուղևորահոսքը անհավասարաչափ է բաշխված նաև շաբաթվա (ամսվա) օրերին և ըստ ճանապարհի տեղամասերի:

124. Ցանկացած միջքաղաքային երթուղու շահագործման հիմք է հանդիսանում ուղևորահոսքերի ծավալի ու բնույթի բացահայտումը: Ավտոբուսների արդյունավետ օգտագործումը կախված է շարժման ընտրված արագությունից, որն էլ իր հերթին կախված է մի շարք գործոններից` ճանապարհի կարգից, ծածկույթից և վիճակից, ավտոբուսի արագային հատկանիշներից, երթևեկության ինտենսիվությունից և տրանսպորտային հոսքերի կազմից, կլիմայական և օդերևութաբանական պայմաններից: Չվացուցակը կազմելուց առաջ անհրաժեշտ է որոշակի երթուղիներում իրականացնել արագությունների նորմավորում, դրա համար երթուղու ուղեգծում (սխեմայում) նշվում են այն փուլերը ըստ որոնց պետք է որոշվեն արագությունները: Որպես փուլ պետք է ընդունել միատեսակ ճանապարհային պայմաններ ունեցող երթուղու տեղամասերը: Չհավաքված տվյալների հիման վրա պետք է կատարվեն նախնական հաշվարկներ` առանձին փուլերը և ամբողջ երթուղին անցնելու ժամանակը որոշելու նպատակով:

125. Արագությունները պետք է նորմավորվեն ըստ գարնանա-ամառային և աշնանա-ձմեռային ժամանակի: Միջքաղաքային երթուղին ընտրելիս և հիմնավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները` տրանսպորտային կապվածության բնույթը վերջին և միջանկյալ բնակավայրերի միջև, սպասվող ուղևորահոսքը և երթևեկության միջին հեռավորությունը փոխադրումների անհավասարաչափությունը, վերջնական կետերի միջև երթևեկելու տևողությունը, տրանսպորտի այլ տեսակների առկայությունը, ավտոբուսների երթևեկության ռեժիմը, և վարորդների աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև երթևեկության անվտանգությունը:

126. Միջքաղաքային երթուղիներում ավտոբուսների տիպի ընտրությունը պետք է կատարվի ելնելով ուղևորահոսքերի չափերից, երթուղու երկարությունից, վարորդների աշխատանքի կազմակերպման եղանակից, տարբեր տեսակի ավտոբուսների աշխատանքի արդյունավետությունից:

 

IX. ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

127. Երթուղային տաքսիներով (միկրոավտոբուսներով) փոխադրումների իրականացումը պետք է ապահովի երթևեկելու հարմարության և ավտոբուսներով երթևեկելու տնտեսողականության ռացիոնալ համակցությունը: Սպասարկելով ոչ մեծ խումբ մարդկանց` միկրոավտոբուսային փոխադրումները երթևեկությունը պետք է դարձնեն հարմարավետ` հաշվի առնելով ուղևորների պահանջները, բարձրացնելով հաղորդակցության արագությունը: Քաղաքներում երթուղային տաքսիներով պետք է սպասարկվեն այն երթուղիները, որոնք չեն սպասարկվում այլ տեսակի ուղևորատար տրանսպորտով և պետք է լինեն նախօրոք մշակված և հաստատված: Այդպիսի ուղղություններով ուղևորահոսքը կայուն է` ըստ ժամանակի և տեղանքի: Կարելի է օգտագործել երթուղային տաքսիների երթևեկության կազմակերպման կրկնվող, մասնակի կրկնվող և ինքնուրույն երթուղիներ:

128. Երթուղային տաքսիներով փոխադրումները պետք է կազմակերպել հետևյալ հաջորդականությամբ հատակագծի վրա, որտեղ նշված է ուղևորատար տրանսպորտի երթուղիներն և ուղևորների կուտակման տեղերը, ի հայտ է պետք բերել կետեր, որոնց միջև հնարավոր է կազմակերպել միկրոավտոբուսային փոխադրումներ: Այդպիսի կետերը առանց տրանսպորտը փոխելու երթևեկության կետերն են, որտեղ կան աննշան, բայց հաստատուն ուղևորահոսքեր:

129. Նախօրոք ընտրված ուղղություններով միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպելու տեխնիկա-տնտեսական հիմնավորման համար ելակետային են համարվում բնակավայրում գործող բոլոր տեսակի ուղևորատար տրանսպորտի ուղևորահոսքերի ուսումնասիրության հետևանքով ստացվող տվյալները: Այն ուղղությունները, որոնք չեն սպասարկվում տրանսպորտով, ուղևորների հաղորդակցման մասին տվյալները պետք է ստանալ հիմնական ուղևորագոյացող և ուղևորակլանող կետերում:

130. Այդ ձևով ստացված տեղեկությունների հիման վրա պետք է կազմվի երթուղային տաքսիների ուղևորների հաղորդակցման հաշվարկային աղյուսակները: Հաղորդակցման հաշվարկային աղյուսակից կարելի է որոշել երթուղիների երկարությունը, սկզբնական և վերջնական կետերը, երթուղում աշխատանքի սկիզբը և վերջը, ըստ օրվա ժամերի շարժման նպատակահարմար միջակայքը, շարժակազմի անհրաժեշտ քանակը:

131. Երթուղում ՏՄՔ շարժակազմի անհրաժեշտ թիվը պետք է որոշվի ըստ տեղամասերի ուղղությունների ամենամեծ ուղևորահոսքի:

 

tպտQmax

ՏՄՔ = _________

60 q

 

Որտեղ` Qmax-ը գագաթնակետային ժամին առավելագույն ուղևորահոսքն է,

tպտ-ը - պտույտի ժամանակն է,

q-ն անվանական ուղևորատարողությունն է:

 

132. Երթևեկության արագությունը պետք է որոշվի փաստացի կատարվող երթերից ստացված տվյալների հիման վրա:

 

ՈՒղևորահոսքերի հետազոտման անկետային թերթիկի հարցեր

 

1. Քաղաքի կամ շրջանի անվանումը, որտեղ դուք բնակվում եք (  ):

2. Ամռանը աշխատանքի գնալու միջոցը (1 - ոտքով, 2 - հեծանիվով, 3 - մոտոցիկլով, 4 - մարդատար մեքենայով, 5 - ընդհանուր օգտագործման տրանսպորտով):

3. Աշխատանքի գնալու միջոցը ձմռանը (  ):

4. Տանից դուրս գալու ժամանակը (  ):

5. Մինչև կանգառ հասնելու վրա ծախսած ժամանակը (միջինը` րոպե):

6. Տրանսպորտին սպասելու ժամանակը (միջինը` րոպե):

7. Տանից մինչև աշխատանքի վայր հասնելու ընդհանուր ժամանակը (միջինը` րոպե):

    8. Աշխատանքային օրվա սկիզբը (    ):

9. Ընդհանուր օգտագործման տրանսպորտի սկզբնական կանգառի անվանումը կամ համարը (  ):

10. Երթևեկությունը սկսելու պահին տրանսպորտի տեսակը (1 - ավտոբուս, 2 - տրոլեյբուս, 3 - մետրոպոլիտեն):

    11. Երթուղու համարը (    ):

12. Տրանսպորտը փոխելու քանակը (բացակայելու դեպքում նշել 0):

13. Առաջին անգամ տրանսպորտը փոխելու տեսակը (համարը նշանակել կետ 10-ին համապատասխան):

14. Առաջին անգամ տրանսպորտը փոխելու կանգառի անվանումը (  ):

    15. Առաջին անգամ տրանսպորտը փոխելու երթուղու համարը (    ):

    16. Երկրորդ անգամ տրանսպորտը փոխելու կանգառի անվանումը (    ):

    17. Երկրորդ անգամ տրանսպորտը փոխելու ժամանակ տրանսպորտի տեսակը (    ):

    18. Երկրորդ անգամ փոխված տրանսպորտի երթուղու համարը (    ):

19. Տրանսպորտը փոխելու վրա ծախսված գումարային ժամանակը (   րոպե):

    20. Վերջին կանգառի անվանումը (    ):

21. Աշխատանքային օրվա վերջը (   ժամ, րոպե)

    22. Տուն վերադառնալու համար կանգառ գալու ժամանակը (    րոպե):

    23. Տրանսպորտին սպասելու ժամանակը (    րոպե):

24. Շաբաթվա ընթացքում աշխատանքի հետ չկապված երթերի թիվը:

 

Ձև 2

 

Կտրոնի օրինակելի ձև

 

դիմերես

 

.________________________________________________.

|Իջնելուց կտրոնը հանձնել հաշվետարին   |          |

|_____________________________________|  000000  |

|Անվճար երթևեկելու  իրավունք չի տալիս |          |

.________________________________________________.

 

դարձերես

 

.________________________________________________.

|Կանգառային կետի համարը               |    0     |

|_____________________________________|__________|

|Ժամանակը, ժամ - րոպե                 |  0-00    |

.________________________________________________.

 

Ձև 3

 

ՈՒղևորահոսքի հետազոտման աղյուսակ

 

N ________ երթուղի

 

    Երթի համարը _______________        Վարորդ ______________

    Ավտոբուսի մակնիշը _________        Տոմսավաճառ __________

    Ավտոբուսի համարը __________        Հաշվետար ____________

Հերթափոխը _________________

 

ՈՒղիղ ուղղություն (հակառակ ուղղություն)

 

.____________________________________________.

|Երթի համարը                                 |

|____________________________________________|

|Երթերի քանակը                               |

|____________________________________________|

|Երթուղու երկարությունը, կմ                  |

|____________________________________________|

|Մեկնումը                                    |

|____________________________________________|

|Միջանկյալ կանգառներ |ԻԼԲ |ԻԼԲ |ԻԼԲ |Ընդամենը|

|____________________|____|____|____|________|

|----------          |    |    |    |        |

|____________________|____|____|____|________|

|----------          |    |    |    |        |

|____________________|____|____|____|________|

|----------          |    |    |    |        |

|____________________|____|____|____|________|

|----------          |    |    |    |        |

|____________________|____|____|____|________|

|                    |    |    |    |        |

.____________________________________________.

 

Որտեղ`

Ի - իջնող ուղևորների թիվը,

Լ - լցավորումը

Բ - բարձրացող ուղևորների թիվը

 

Միջքաղաքային, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների

չվացուցակների օրինակելի ձև

 

Հավելված

________________

                                            

                                            N ______ հրամանի

                                            «___»_______ 20 թ

                                                               

Երթուղու (միջքաղաքային, միջմարզային, ներմարզային) անվանումը,

համարը, տեսակը

 

Աշխատանքային ռեժիմը

 

Երթևեկության ռեժիմը

 

._____________________________________________________________________.

|Տրանս.   |Երթուղու     |Հեռավորու-  |Երթի    |կանգառի |ՈՒղեգիծը`     |

|միջոցների|երկարությունը|թյունը      |տևողու- |տևողու- |              |

|քանակը   |կմ           |սկզբնակետից,|թյունը, |թյունը  |              |

|_________|_____________|կմ          |(ժամ,   |        |              |

|         |             |            |րոպե)   |        |              |

|_______________________|____________|________|________|              |

|սկզբնակետը`            |            |        |        |              |

|_______________________|____________|________|________|              |

|միջանկյալ կանգառ 1     |            |        |        |              |

|_______________________|____________|________|________|              |

|այլ միջանկյալ կանգառներ|            |        |        |              |

|_______________________|____________|________|________|              |

|վերջնակետը`            |            |        |        |              |

._____________________________________________________________________.

 

.___________________________________________________________________.

|N|   Երթ 1  |  Երթ 2   |  Երթ 3   |  Երթ 4   |  Երթ 5   |այլ երթեր |

|_|__________|__________|__________|__________|__________|__________|

| |ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|

| |նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|

|_|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|

| |     |    |     |    |     |    |     |    |     |    |     |    |

.___________________________________________________________________.

 

Հավելված

________________

                                            

                                            N ______ հրամանի

                                            «___»_______ 20 թ

                                                                         

             Ներքաղաքային երթուղու անվանումը, համարը, տեսակը

                                                                     

                           Աշխատանքային ռեժիմը

                                                       

                          Երթևեկության ռեժիմը

                                                                              

.____________________________________________________________.

|Տրանս.   |Երթուղու     |Երթի          |ՈՒղեգիծը`            |

|միջոցների|երկարությունը|տևողությունը, |                     |

|քանակը   |կմ           |(ժամ, րոպե)   |                     |

|_________|_____________|______________|                     |

|         |             |              |                     |

|______________________________________|                     |

|սկզբնակետը`                           |                     |

|______________________________________|                     |

|վերջնակետը`                           |                     |

.____________________________________________________________.

                               

.___________________________________________________________________.

|N|   Երթ 1  |  Երթ 2   |  Երթ 3   |  Երթ 4   |  Երթ 5   |այլ երթեր |

|_|__________|__________|__________|__________|__________|__________|

| |ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|ժամա-|մեկ-|

| |նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|նում |նում|

|_|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|

| |     |    |     |    |     |    |     |    |     |    |     |    |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 50
Արձանագրային որոշում