Սեղմել Esc փակելու համար:
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 51

 

67. «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բժշկական ապահովագրության ծառայության ապահովման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` կազմակերպել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող միասնական փաթեթի ու լրացուցիչ առաջարկվող փաթեթների ստացումը և բոլոր շահագրգիռ մարմիններ դրանց առաքումը` մինչև 2012 թվականի փետրվարի 1-ը:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին տրամադրել տեղեկատվություն ապահովագրական փաթեթի բեռնվածության մասին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովագրական փաթեթի բեռնվածությունը 85 տոկոսը գերազանցելու դեպքում դրա մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 20-ը հստակեցնել իրենց համակարգերում սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակները` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացված թվերի:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սոցիալական փաթեթի բժշկական ապահովագրության բազային փաթեթի մեջ մտնող դեղերի ու բժշկական ծառայությունների գների մոնիթորինգ և կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 51
Արձանագրային որոշում