Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐ ...

 

 

040.0066.110299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 1999 թվական թիվ 66

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հունաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին (այսուհետև` հուշագիր) համապատասխան ու Հայաստանի Հանրապետություն ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենն ամբողջությամբ հատկացվում է «Հայհացահատիկ» գործակալություն» բաց բաժնետիրական ընկերությանը աճուրդային կարգով իրացնելու նպատակով.

բ) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանվում է 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան.

գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած կարգով.

դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում «Հայհացահատիկ» գործակալության» բաց բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.

ե) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում «Հայհացահատիկ» գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.1999
N 66
Որոշում