040.0067.160299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 1999 թվական թիվ 67
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 11 խմբի 03 ենթախմբով (Արտաքին առևտրի, զբոսաշրջիկության խթանման և ձեռնարկությունների զարգացման ծրագիր) նախատեսված ծախսերի հաշվին մարել «Զարգացման հայկական գործակալություն» ընկերության «Պարի Մատչ» ամսագրի խմբագրությանն ունեցած պարտքը` 19600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 16-ից: