040.0026.230112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2012 թվականի N 26-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈԳԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարանի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 414.48 հեկտարը, որից` 0.28 հեկտար վարելահող և 414.20 հեկտար արոտ փոխադրել`
ա. 0.86 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների համար,
բ. 0.70 հեկտարը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որից` 0.50 հեկտար աղբավայրի և 0.20 հեկտար անասնագերեզմանոցի համար,
գ. 2.52 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանոցի ընդարձակման համար,
դ. 410.40 հեկտարը` անտառային հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառատնկումների համար.
2) բնակավայրերի այլ հողերից 3,44 հեկտարը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարանի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հունվարի 19-ի
N 26-Ն որոշման
ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում