041.0004.110112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 հունվարի 2012 թվականի N 4-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի առթիվ և համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
 
Ղանդիլյան Կառլեն  - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի
վերահսկողության և վերլուծության վարչության պետ
 
     Սարգսյան Գեղամ     - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի 
                          գիտակրթական վարչության պետ
 
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
 
Սաֆարյան Գայանե  - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի
անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչության պետ
 
Զալինյան Լուսինե - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի
գիտակրթական վարչության գլխավոր մասնագետ
 
Դարբինյան Արուս  - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի
մրցութային և ատեստավորման վարչության գլխավոր
մասնագետ
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ