Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

041.0012.160112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2012 թվականի N 12-Ա

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների (սեյսմիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգություն, սողանք, փլուզումներ, պտտահողմեր, ձնահոսքեր, ջրհեղեղներ, քարահոսքեր և այլն) կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին նպաստելու, տվյալ բնագավառի ավելի արդիականացման, գիտական նորարարության ներմուծման, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման նպատակով`

1) ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2012 թվականի հունվարի 16-ի

N 12-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Դ. Տոնոյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

                         (խորհրդի նախագահ)

 

    Հ. Պետրոսյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

                         գործակալության պետ, երկրաբանական գիտությունների

                         թեկնածու

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ

                         պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի

                         գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների

                         թեկնածու

 

    Վ. Արզումանյան     - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

                         գործակալության դիտացանցերի և տեղեկատվության

                         վերլուծության բաժնի պետ, տեխնիկական

                         գիտությունների թեկնածու

 

    Զ. Խլղաթյան        - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ

                         պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի

                         կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ,

                         տեխնիկական գիտությունների թեկնածու

 

    Լ. Վարդանյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային

                         երևույթների վրա ակտիվ ներգործության

                         ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, տեխնիկական

                         գիտությունների թեկնածու

 

    Հ. Մաթևոսյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի

                         ռեկտոր, դոցենտ, փրկարար ծառայության գեներալ-մայոր

 

    Վ. Խոնդկարյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի

                         դասախոս, երկրաբանահանքաբանական գիտությունների

                         թեկնածու

 

    Մ. Գրիգորյան       - ԵՊՀ-ի աշխարհագրության և  երկրաբանության

                         ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների

                         թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

 

    Ս. Հայրոյան        - ԵՊՀ-ի ճարտարաերկրաբանության և  ջրաերկրաբանության

                         ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների

                         դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Վ. Բոյնագրյան      - ԵՊՀ-ի քարտեզագրության և  կադաստրի ամբիոնի

                         պրոֆեսոր, երկրաբանահանքաբանական գիտությունների

                         դոկտոր (համաձայնությամբ)

 

    Ռ. Մովսեսյան       - ԵՊՀ-ի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և

                         հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանահանքաբանական

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Գ. Փիրումյան       - ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար,

                         տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Կարախանյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական

                         գիտությունների ինստիտուտի երկրաբանական վտանգների

                         բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Ավագյան         - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական

                         գիտությունների ինստիտուտի տեղեկատվության բաժնի

                         վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Աղալովյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի

                         ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային

                         ակադեմիայի մաթեմատիկական և տեխնիկական

                         գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար,

                         ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Հովհաննիսյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի

                         անվան երկրաֆիզիկայի և ինժեներային

                         սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ

                         գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,

                         ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                         (համաձայնությամբ)

 

    Լ. Հախվերդյան      - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի

                         անվան երկրաֆիզիկայի և ինժեներային

                         սեյսմաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ,

                         երկրաբանական գիտությունների դոկտոր

                         (համաձայնությամբ)

 

    Է. Գյոդակյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի

                         անվան երկրաֆիզիկայի և ինժեներային

                         սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության և

                         երկրաշարժերի կանխագուշակման բաժնի վարիչ, ֆիզմաթ

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Վ. Սահակյան        - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների

                         ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների

                         թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

 

    Է. Խաչիյան         - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի

                         ամբիոնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային

                         ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների

                         դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ս. Շահինյան        - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և

                         կենսաանվտանգության ամբիոնի վարիչ,

                         ճարտարապետության դոկտոր (համաձայնությամբ)

 

    Ս. Թովմասյան       - Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի

                         ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Հովհաննիսյան    - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

                         ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության

                         ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր,

                         պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ա. Առաքելյան       - Հայկական Երկրի ֆիզիկայի և  սեյսմոլոգիայի

                         ասոցիացիայի նախագահ, երկրաբանահանքաբանական

                         գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

 

    Ռ. Մինասյան        - «Ջրային հիմնահարցերի և  հիդրոտեխնիկայի ինստիտուտ»

                         ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական

                         գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ա. Թովմասյան       - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»

                         գործակալության պետի տեղակալ, երկրաբանական

                         գիտությունների թեկնածու (խորհրդի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 30.06.17 թիվ 672-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2012 թվականի հունվարի 16-ի

N 12-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են գիտատեխնիկական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

2. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին, տվյալ բնագավառի ավելի արդիականացմանը, գիտական նորարարության ներմուծմանը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորմանը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացմանը նպաստելն է:

3. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել խորհրդի անդամներից մեկը` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմանը և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) իրականացնում է վերահսկողություն խորհրդի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

6) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

17. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

18. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը` բացառությամբ հասարակական հիմունքներով խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչների:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը:

21. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.01.2012
N 12-Ա
Որոշում