Սեղմել Esc փակելու համար:
«ԾՐԱԳԻՐ ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԾՐԱԳԻՐ ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0101.150299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 1999 թվականի թիվ 101

 

«ԾՐԱԳԻՐ ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության «Ծրագիր Ծիգ» պետական փակ բաժնետիրական ընկերության կառավարման խորհրդի անհատական կազմը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» թիվ 577 որոշմանը համապատասխան (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 711 որոշման խմբագրությամբ) խորհրդին վերապահել «Օժանդակություն Հայաստանի էներգահամակարգին» ծրագրի շրջանակներում իրականացվող գնումների մրցույթների արդյունքների հաստատման իրավունքը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

փետրվարի 15-ի թիվ 101

որոշմամբ

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

«Ծրագիր Ծիգ» պետական փակ բաժնետիրական

ընկերության կառավարման խորհրդի

 

    Կ. Գալուստյան           - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

                              (համանախագահ)

    Ա. Ասլիկյան             - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի  

                              առաջին տեղակալ (համանախագահ)

    Գ. Մալխասյան            - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Հովսեփյան            - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ (ՀՀ

                              էներգետիկայի հանձնաժողովի առաջարկությամբ)

    Ս. Թավաքալյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              տնտեսական ծրագրերի և մեխանիզմների

                              վարչության պետ

    Ս. Կոտոլիկյան           - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն

                              ծրագրերի գլխավոր վարչության պետ     

    Ա. Գալստյան             - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական

                              քաղաքականության գլխավոր վարչության պետ

    Ռ. Խարազյան             - ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման և  

                              արտաքին կապերի գլխավոր վարչության պետ

    Ա. Աստվածատրյան         - «Ծրագիր Ծիգ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.1999
N 101
Որոշում