040.0068.170299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 1999 թվական թիվ 68
ԵՐԵՎԱՆԻ «ՍԱՆՄԱՔՐՈՒՄ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի ինն ամսվա ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոնի և Շենգավիթի թաղամասերում Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կողմից բնակչությանն անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկությանը հատկացնել 8,58 մլն դրան` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 3 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «ա) Նախորդ բյուջետային տարվա պարտքերի մարում» գումարների հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից: