Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈ ...

 

 

040.0070.170299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1999 թվական թիվ 70

 

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ոսկերչական իրերի արտադրության հետագա զարգացման և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վայքի նախկին կապի շենքի 400 քառ. մետր ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության Վայոց ձորի մարզային վարչության շենքի 378 քառ. մետր տարածքներն օտարել «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը, Վայոց ձորի մարզպետին` մեկ-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների գնահատման ելակետային տվյալները:

i

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների գնահատման ելակետային տվյալների փաթեթն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կատարել Վայքի նախկին կապի շենքի 400 քառ. մետր ու Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության Վայոց ձորի մարզային վարչության շենքի 378 քառ. մետր տարածքների գնահատում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող «փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին» N 208 որոշմամբ սահմանված կարգով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների օտարման մասին պայմանագիրը կնքելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Երևան ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարվող տարածքների գնահատված արժեքի չափով մարել ընկերության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ունեցած պարտքը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.1999
N 70
Որոշում