Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0071.170299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 1999 թվական թիվ 71

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի կույրերի միավորման դուստր ձեռնարկություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի կույրերի միավորման դուստր ձեռնարկություններին հատկացնել 1999 թվականի ընթացքում հիմնական գործունեության արդյունքում իրենց կողմից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի (առանց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված կամ մաքսային մարմիններում վճարված) չափով փոխհատուցում Հայաստանի Հանրապետության 1999 թվականի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի հաշվին:

i

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարների փաստացի հատկացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է եռամսյակային արդյունքներով Հայաստանի կույրերի միավորման կողմից համապատասխան ձեռնարկությունների համար հաշվարկների, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի հաշվարկված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փոխանցելու համար տվյալ ձեռնարկության կողմից իրեն սպասարկող բանկին տրված վճարման հանձնարարագրի ներկայացմամբ հաշվարկները ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում պարզելով այդ հաշվարկների ճշտությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.1999
N 71
Որոշում