Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0251/02/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0251/02/10

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Լ. Գրիգորյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հերմինե Սարգսյանի ընդդեմ Արտակ Սարգսյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու կամ փոխհատուցում տրամադրելու միջոցով Արտակ Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու, իսկ դրանց ակնհայտ աննպատակահարմարության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, ինչպես նաև Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի հակընդդեմ հայցի` փոխհատուցում տրամադրելու միջոցով Հերմինե Սարգսյանի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հերմինե Սարգսյանը պահանջել է Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող տանից առանձնացնել իր 1/2-րդ բաժինը կամ 5.064.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնել Արտակ Սարգսյանի սեփականության իրավունքը, իսկ դրանց ակնհայտ աննպատակահարմարության դեպքում վաճառել գույքը հրապարակային սակարկություններով և ստացված գումարը բաշխել համասեփականատերերի միջև` բաժիններին համաչափ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցը պահանջել է 5.064.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնել Հերմինե Սարգսյանի սեփականության իրավունքը Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող տան 1/2-րդ բաժնի նկատմամբ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Ֆարխոյան) (այսուհետ` Դատարան) 08.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Վճռվել է Երևանի Մալաթիա փողոցի թիվ 94/5 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և ստացված գումարը հետագայում բաշխել սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.02.2011 թվականի որոշմամբ Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.11.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Սարգսյանի խնամակալ Էմմա Այունցը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:

Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

ՈՒսումնասիրելով կողմերի 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել կողմերի միջև կնքված 18.08.2011 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«Հաշտության համաձայնություն

 

    18.08.2011 թ.                                   ք. Երևան

 

Մենք` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված թիվ ԵՄԴ/0251/02/10 քաղաքացիական գործով կողմերս, հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող Հերմինե Սարգսյանը և պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Արտակ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Էմմա Այունցը եկել ենք հետևյալ հաշտության համաձայնության.

1. Ես` Հերմինե Սարգսյանս, հրաժարվում եմ իմ հայցապահանջից, այն է` իմ և պատասխանող Արտակ Սարգսյանի համատեղ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Մալաթիա 94/5 տունը հրապարակային սակարկություններով վաճառելու վերաբերյալ: ԵՎ համաձայն եմ, որպեսզի կողմերս ապրենք մեր համասեփականությունը հանդիսացող բնակարանում:

2. Ես` պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Արտակ Սարգսյանի օրինական ներկայացուցիչ Էմմա Այունցս, հրաժարվում եմ հակընդդեմ հայցից և համաձայն ենք շարունակել մեկ հարկի տակ բնակվել Հերմինե Սարգսյանի և երեխաների հետ:

Կողմերս վերը նշված հաշտության համաձայնությունը կնքել ենք կամավոր, մեզ պարզաբանվել են դրա հետևանքները: Այն չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

Խնդրում ենք ՀՀ վճռաբեկ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33 և 133 հհ համաձայն հաստատել կողմերիս միջև կնքված հաշտության համաձայնությունը:

 

    Հայցվոր-պատասխանող`   (ստորագրություն)     Հերմինե Սարգսյան

 

    Պատասխանող-հայցվոր`   (ստորագրություն)     Արտակ Սարգսյանի

                                               օ/ն Էմմա Այունց»:

 

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2011 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԵՄԴ/0251/02/10
Որոշում