ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
12 հունվարի 2012 թվականի N 1
7. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ, ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
1) հայագիտության զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թ. հունվարի 12-ի
նիստի N 1 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայագիտությունը գիտությունների համակարգ է, որն ուսումնասիրում է հայոց լեզուն և գրականությունը, պատմությունը, հայ ժողովրդի նյութական և հոգևոր մշակույթը: Հայագիտությունը ներառում է հայ լեզվաբանությունը (հայոց լեզուն իր բոլոր դրսևորումներով` գրաբար, միջին հայերեն, արդի գրական հայերենն իր երկու ճյուղերով ու համակարգերով` արևելահայերեն ու արևմտահայերեն, խոսքի մշակույթ, բարբառագիտություն և այլն), հայ գրականագիտությունն իր բոլոր դրսևորումներով ու զարգացման շրջափուլերով (հայոց հին և միջնադարյան, նոր ու նորագույն, սփյուռքահայ և օտարագիր, ժողովրդական բանահյուսություն, գրական-քննադատական մտքի պատմություն և այլն), հայ պատմագիտությունն իր օժանդակ գիտություններով (հնագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, պատմագրություն, մատենագրություն և մատենագիտություն, վիմագրագիտություն, վավերագիտություն ու դրամագիտություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն, պատմական ժողովրդագրություն, մարդաբանություն և այլն), պատմական բժշկագիտությունը, հայ իրավագիտությունը, հայ հասարակական-քաղաքական և տնտեսագիտական մտքի պատմությունը, հայ իմաստասիրությունն ու արվեստագիտությունը: Հայագիտության կարևոր բնագավառներից են սփյուռքագիտությունը, հարևան ժողովուրդների հետ հայերի պատմամշակութային հարաբերությունների ուսումնասիրությունը:
2. Հայագիտությունը որպես գիտական համակարգ և պետական-ազգային քաղաքականության ծրագրի Էական բաղադրիչ` մեծ կարևորություն է ստանում հատկապես Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պայմաններում:
3. Հայագիտությունը խթանում է անկախ պետականության ամրապնդումն ու նպաստում ազգային ինքնագիտակցության խորացմանը: Դրանով իսկ այն դառնում է հայոց պետականության շուրջ հայերի համախմբման, երկրի ազգային անվտանգության ապահովման և Սփյուռքում հայապահպանության վճռական գործոն` Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ հայ անհատի ձևավորման հզոր ազդակ:
4. Աշխարհի տարբեր երկրներում եղել ու գործում են հայագիտական կենտրոններ, բայց հայագիտության զարգացման գլխավոր կենտրոնն այսօր Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ հայագիտության ներդաշնակ և համակողմանի զարգացումն ապահովվում է պետության մշտական օժանդակությամբ ու հոգածությամբ:
II. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ
5. Հայագիտության ասպարեզում առաջին խոշոր քայլը կատարել են Մխիթարյան միաբանները իրենց երկու կենտրոններում (1717 թ.` Վենետիկ, 1811 թ.` Վիեննա):
6. XIX դարում և XX դ. սկզբին հայագիտության կարևոր կենտրոններ են հիմնվել եվրոպական մի շարք քաղաքներում (Փարիզ, Մյունխեն, Բեռլին, Լայպցիգ), Հալեպում: Հայագիտական դպրոցներ են ստեղծվում Կ. Պոլսում, Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում: Հայրենիքում ձևավորվում է հայագիտության Էջմիածնական դպրոցը: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հայագիտության հիմնական օջախը դառնում է Մայր հայրենիքը: Հայագիտության հզոր վերելքին մեծապես նպաստեց Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի ստեղծումը, որը, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի և մյուս հայագիտական հաստատությունների հետ համագործակցելով, դառնում է հայագիտության խոշորագույն կենտրոն:
7. Հայագիտության մեծագույն նվաճումներից են`
1) մատենագրական ժառանգության (գեղարվեստական, պատմագրական, փիլիսոփայական, լեզվաբանական, դավանաբանական, իրավաբանական, բժշկագիտական, բառարանագիտական և այլ երկերի) ուսումնասիրության բնագավառում` հայ հին մատենագրության բնագավառի հրատարակումը, դրանց բանասիրական քննությունն ու մեկնաբանումը, քննական բնագրերի կազմումն ու ծանոթագրումը, հայ գրականության պատմության բազմահատորյակի ստեղծումը, հայ դասական հեղինակների երկերի ակադեմիական հատորային ժողովածուների և նրանց կյանքի տարեգրությունների կազմումը.
2) պատմագիտության, հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բնագավառներում` հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի ստեղծումը, Հայաստանի և հայերի մասին օտար աղբյուրների շարքի հրատարակումը, Հայաստանի հնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը, հնավայրերի պեղումները և դրանց արդյունքների հրապարակումը, հայ վիմագրական նյութի հավաքումն ու հատորային հրատարակումը, պատմաաշխարհագրական քարտեզների ու ատլասների ստեղծումը, ճարտարապետական հուշարձանների համակողմանի ուսումնասիրությունը, ժողովրդական բանասիրության այդ թվում` հեքիաթների, ավանդույթների, քնարերգության, ծիսական երգերի հատորային ժողովածուների ստեղծումը.
3) լեզվաբանության բնագավառում` հայոց լեզվի բոլոր դրսևորումների (գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից արևելահայ և արևմտահայ գրական տարբերակների, հայ բարբառների) բազմակողմանի ուսումնասիրությունը, հայերենի և այլ լեզուների զուգադրական ու համեմատական քննությունը, բազմաթիվ բառարանների (հանրագիտական, բացատրական, թարգմանական, ստուգաբանական, տերմինաբանական, համանիշների, հականիշների, հայկական անձնանունների, ազգանունների, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների և այլն) ու համաբարբառների ստեղծումը, ուսումնամեթոդական գրականության հրատարակումը, դասագրքերի, ձեռնարկների և տեղեկատուների կազմումը.
4) արվեստագիտության բնագավառում` հայ գրչագրական արվեստի ու մանրանկարչության, հայ ազգային երաժշտության, ճարտարապետության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի պատմության, նշանավոր հայ արվեստագետների, նկարիչների, երգահանների և մշակույթի այլ երախտավորներին ժառանգության ուսումնասիրությունն ու արժեքավորումը: Հրատարակվել են հազարավոր մենագրություններ ու հոդվածներ` նվիրված հայագիտության նշված և այլ բնագավառների: Լույս են տեսել երկարամյա գիտական պարբերականներ` «Բազմավեպ» (Վենետիկ), «ՀանդԷս ամսօրեայ» (Վիեննա), «Revue des Etudes Armeniennes» (Փարիզ), «Annual of Armenian Linguistics» (Կլիվլենդ), «Newsletter of AIEA» (Association International deAs Etudes ArmeAniennes, Լայպցիգ), ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդես» ու «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր Մատենադարանի», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» և շատ այլ պարբերականներ:
8. Վերջին տարիների կարևոր ձեռքբերում է հայ մատենագրության ու դասական գրականության թվային գրադարանների ստեղծումը:
9. Հայագիտության նվաճումներն ի մի են բերվել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ կողմից համատեղ կազմակերպված միջազգային մի շարք գիտաժողովներում: Հիշարժան են Հայաստանում և արտերկրում անցկացված հայ արվեստին (առաջինը` 1975 թ., 5-րդը` 1988 թ.), հայերենագիտության (1982, 1987), հայ հին և միջնադարյան գրականության հարցերին (1986 թ.), Դավիթ Անհաղթի ծննդյան 1500- (1980 թ.), Գլաձորի համալսարանի 700 (1984 թ.), քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700- (1998 թ.) ու հայոց գրերի ստեղծման 1600-(2005 թ.) - ամյակներին նվիրված գիտաժողովները և այլն:
10. Հայագիտության մտահոգիչ վիճակի թելադրանքով և աշխատանքները համակարգելու նպատակով 2003 թ. ՀՀ ԳԱԱ-ն և Երևանի պետական համալսարանը կազմակերպեցին հայագիտության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին նվիրված միջազգային համաժողով` արտերկրի հայագետների մասնակցությամբ: Համաժողովը փաստեց, որ անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, հիմնել տեղեկատվական պարբերական, հայագիտական աշխատանքները համակարգող կենտրոն` հայաստանյան և արտերկրի անվանի մասնագետների մասնակցությամբ:
III. ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
11. Հայագիտության գլխավոր նպատակը նրա բոլոր ուղղությունների ըստ ամենայնի զարգացումն է, համընթաց քայլելը համաշխարհային գիտության հետ, հայագիտության նվաճումները հայոց պետականության հետագա ամրապնդմանն ի սպաս դնելը:
12. Հայագիտության հիմնախնդիրներից են հայրենիքին նվիրված, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի ձևավորելը, նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելը, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրի տարածքային ամբողջականության և հայոց պետականության պաշտպանությանը պատրաստ անհատ կերտելը:
13. Ամենօրյա ուշադրության կենտրոնում պետք է լինեն հայկական քաղաքակրթության, ազգային նյութական և հոգևոր արժեքները ճանաչելն ու պահպանելը, օտարների կողմից դրանց յուրացումները կանխելը, հնագույն պատմամշակութային հուշարձանները` սերունդների համար պահպանելը, դրանք ուսումնասիրելն ու արդի էլեկտրոնային միջոցներով միջազգայնացնելը:
14. Անհետաձգելի խնդիր է գործնական ու քաղաքական հայագիտության զարգացումը` հատկապես թուրք-ադրբեջանական և այլ կեղծարարություններին ու նենգափոխումներին արժանի հակահարված տալու համար:
15. Քաղաքակրթական արժեքների արդի փոխբացասման և փոխներթափանցման պայմաններում ձևավորվում և խորանում է ազգ-արժեք մրցակցությունը, որն իր արտահայտությունն է գտնում նորագույն տեղեկատվական համակարգերում, մասնավորապես` համացանցում: Ներկայումս տարածաշրջանային տերությունների, ինչպես և հարևան պետությունների` աշխարհաքաղաքական հատուկ նպատակներ հետապնդող ծրագրերի մի մասն ուղղված է հայ ժողովրդի պատմությունն ու նրա մշակույթը խեղաթյուրելուն: Դրանք տարածվում են համաշխարհային հանրության մեջ Հայաստանի և հայության մասին ստեղծելով աղճատված ու ոչ նպաստավոր պատկերացում: Հետևաբար, քաղաքակրթական մրցակցության պայմաններում հայագիտության զարգացման կիրառական խնդիրները, հատկապես հոգևոր-մշակութային իմաստով, դառնում են ազգային անվտանգության և դրա կարևոր բաղադրամասի` տեղեկատվական անվտանգության ապահովման նախապայման: Այս իրավիճակը պահանջում է հայագիտության կիրառական գործառույթների հզորացում, այսինքն` պետք է հայագիտական ուսումնասիրությունների արդյունքներն ըստ ամենայնի օգտագործվեն ազգային ու միջազգային տեղեկատվական, քաղաքական և գաղափարախոսական հարթություններում ու ծառայեն ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության շահերին: Կիրառական հայագիտությունը կարող է մեծապես նպաստել համայն հայության հոգևոր-մշակութային անվտանգությանը:
16. Հայագիտության կիրառական խնդիրների կենսագործման միջոցառումները պետք է ելնեն հայկական ուրույն քաղաքակրթության առանձնահատկություններից, ուստի և հետազոտական աշխատանքների կիզակետում պետք է լինեն հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների բացահայտումն ու արժևորումը, որոնք նպատակաուղղված կլինեն ազգային ինքնության պահպանմանը:
17. Հայագիտության զարգացումը հրամայաբար պահանջում է`
1) ընդլայնել և խորացնել Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանի ուսումնասիրությունը` հնագիտական մեթոդների կիրառմամբ.
2) համակարգել և նկարագրել հայկական ձեռագրական հավաքածուները, հետազոտել հայ գրչօջախների և գրչարվեստի պատմությունը.
3) ուսումնասիրել և թվայնացնել հայ մատենագրության (պատմագրական, գեղարվեստական, գիտական գրականության) վավերագրերը, արխիվային նյութերը, վիմագրությունը, բառարանագրական հուշարձանները, ընդլայնել քննական բնագրերի կազմումը և ծանոթագրված հրատարակումը.
4) ընդլայնել Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող օտար սկզբնաղբյուրների հայերեն, ինչպես և հայոց գիտամշակութային կարևորագույն արժեքների օտարալեզու թարգմանությունն ու հրատարակությունը (ստեղծել գիտական թարգմանության արդիական դպրոց, որտեղ պատրաստվեն հայերենից օտար լեզուների և օտար լեզուներից հայերեն թարգմանող հմուտ մասնագետներ).
5) համակողմանիորեն ուսումնասիրել Հայաստանի և հայության առջև համաշխարհայնացման արդի պայմաններում ծառացած խնդիրները, արցախյան հիմնախնդիրը, արդիականության ազգաբանական ուսումնասիրության հիման վրա ճշգրտել ազգային արժեքների ու ազգային ինքնության պահպանման առաջնահերթությունները.
6) խորացնել հարևան երկրների` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, ինչպես և մերձավոր և միջինարևելյան երկրների, Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների հետ ՀՀ պատմամշակութային առնչությունների և արդի միջպետական խնդիրների ուսումնասիրությունը.
7) ուսումնասիրել ՀՀ և Արևմուտքի երկրների միջև պատմաքաղաքական և մշակութային արդի խնդիրները, եվրոպական ռազմաքաղաքական, գիտամշակութային մերօրյա կառույցներին ՀՀ ինտեգրման հարցերը և նախապատրաստել անհրաժեշտ երաշխավորություններ.
8) ուսումնասիրել ՀՀ և Հարավարևելյան ու Արևելյան Ասիայի երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և այլն) միջև միջպետական, քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները` հանրապետության համապատասխան մարմիններին ներկայացնելով անհրաժեշտ և հիմնավոր խորհրդատվություն.
9) ըստ ամենայնի թափ հաղորդել հայ պատմագիտությանը, բանասիրությանը, արվեստագիտությանը, փիլիսոփայությանը, սոցիոլոգիային և իրավագիտությանը նվիրված բարձրարժեք աշխատությունների ստեղծմանը.
10) մշտապես ուշադրության կենտրոնում պահել Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը` հիմնավոր հետազոտություններով զորակցել ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականությանը:
18. Հայագիտության առջև դրված այս հիմնարար ու կիրառական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ստեղծել հայագիտական հիմնադրամ, օտար լեզուներով հրատարակվող պարբերական (միաժամանակ նշանակալի քայլեր ձեռնարկելով արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելու ուղղությամբ) և հայագիտական հաստատությունների համագործակցությունը կազմակերպող գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:
19. Հայագիտության շարունակականությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է ստեղծել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Առաջնահերթություն է հայագիտության մեջ սերնդափոխության ապահովումը` Հայաստանի և արտերկրի գործող կենտրոնների համար երիտասարդ մասնագետների պատրաստումը:
20. Ներկայացված հիմնախնդիրներն ու նպատակները բխում են հայոց պետականության և համայն հայության արմատական շահերից, հետևապես դրանց լուծումն ու կենսագործումը, Հայրենիք-Սփյուռք միասնականության ապահովումը իրատեսական կդառնան միայն պետական մշտական հոգածության, 2011-2025 թթ. ժամանակահատվածում նպատակասլաց ռազմավարության, հայագիտության զարգացման ծրագրերի անհրաժեշտ ֆինանսավորման, ազգային ու կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թ. հունվարի 12-ի
նիստի N 1 արձանագրային որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայագիտության զարգացման խթանումը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է և կոչված է պահպանելու ժողովրդի ազգային նկարագիրը, իրականացնելու սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու և հայրենիքին նվիրված քաղաքացիներ պատրաստելու գործը` նպատակաուղղված պետականության հզորացմանը, հայոց ազգային գաղափարախոսության ձևավորմանը:
2. Ծրագրի նպատակը պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը հայության ազգային ու մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոն դարձնելն է: Հայագիտության զարգացումն ապահովելու համար պետությունը պատրաստ է լուծելու հայագիտության առջև ծառացած բազմաթիվ հիմնարար և կիրառական խնդիրներ` արդյունավետ գործունեության համար հատկացնելով անհրաժեշտ միջոցներ և տեխնիկական պատշաճ հագեցվածություն:
3. Հայագիտության ոլորտում այսօր հրատապ խնդիրներ են միասնական հայագիտական գիտակրթական և տեղեկատվական դաշտի ստեղծումը հայաստանյան և արտասահմանյան, այդ թվում սփյուռքահայ հայագետների լայն մասնակցությամբ, երիտասարդ մասնագետների փոխանակումը, ինչպես և արդի հայագիտական պարբերականները միջազգային մակարդակին հասցնելը, միջազգային չափանիշներին համապատասխանող օտարալեզու գիտական հանդեսների հիմնումը:
4. Հայագիտության զարգացումը պետք է ընթանա ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և գործառության, ինչպես նաև իրավական պետություն և քաղաքացիական հասարակություն կառուցելու խնդիրներին համապատասխան ու դրանց հետ փոխկապակցված:
V. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
5. Ապահովել գիտական կադրերի սերնդափոխություն` պետական ծրագրով առավելագույնս օգտագործելով առկա ներուժը երիտասարդ կադրերի պատրաստման գործում` ստեղծելով անհրաժեշտ քանակությամբ առկա և հեռակա ասպիրանտական տեղեր և կատարելագործելով հայցորդության հաստատությունը, քայլեր ձեռնարկել արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ կադրերի պատրաստման և արտերկրի երիտասարդ հայագետների վերապատրաստումը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ուղղությամբ:
6. Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացները արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամ:
7. Պետության հոգածության առարկա դարձնել հայագիտության բնագավառում նոր գիտական ու գիտակրթական ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ֆինանսավորումը, ՀՀ մարզերում հայագիտական կառույցների ստեղծումը:
8. Խորացնել և ընդլայնել գրաբարի, սեպագիր քաղաքակրթությունների ու մեռած լեզուների` լատիներենի, հին հունարենի, հին վրացերենի, օսմաներենի, ինչպես նաև պարսկերենի, արաբերենի, թուրքերենի, ժամանակակից վրացերենի և ադրբեջաներենի, գրաբարի ուսումնասիրությունը:
9. Պետական միջոցներով աջակցել հայ ժողովրդի պատմությունը, հայոց լեզվի և պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային հանրությանը ներկայացնելու միջոցառումներին, որոնց կարևորությունը գնալով աճում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության պայմաններում: Փաստարկված ու հիմնավոր կերպով ցույց տալ տարածաշրջանում հայ տարրի դարավոր քաղաքակրթական դերակատարությունը` հակահարված հասցնելով մասնավորապես Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Արցախյան հիմնախնդրի նենգափոխման յուրաքանչյուր փորձի:
10. Հայագիտության ոլորտում համագործակցությունը խորացնելու, հետազոտությունների մակարդակը բարձրացնելու համար ստեղծել գիտական խորհուրդ` ՀՀ, ԼՂՀ և արտերկրի հայագետների ներգրավմամբ:
11. Մշակել միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմներ, իրականացնել արտերկրում և հատկապես Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական տարածքների պատմական ու Վրաստանի, մասնավորապես Ջավախքի հայկական հուշարձանների, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման ու հետազոտման ծրագրեր, ստեղծել պատմական, մշակութային, ազգագրական, ժողովրդագրական ատլասներ:
12. Ընդլայնել Հայաստանում և արտերկրում պահվող ձեռագրական հավաքածուների նկարագրությունը, գիտական բնագրերի կազմումն ու հրատարակումը, վիմագիր արձանագրությունների ուսումնասիրությունը, արխիվային նյութերի, հնատիպ գրքերի և մամուլի թվայնացումը, պատճենումը կամ ձեռքբերումը:
13. Ստեղծել դասական հայագիտական աշխատությունների և հայ դասական գրողների երկերի մատենաշարային հրատարակություններ, դրանցից լավագույնները թարգմանել օտար լեզուներով և հրատարակել:
14. Արագացնել հայագիտական մատենագիտության` խտասալիկների ստեղծումը, հայագիտական նյութերի էլեկտրոնային տարբերակները համացանցով տարածելը, հայագիտական բովանդակությամբ մատչելի կայքերի ստեղծումն ու շահագործում:
15. Արևմտահայերենի գործառույթները ապահովելու համար խրախուսել այդ ոլորտի գիտական ուսումնասիրությունները, կազմել համապատասխան դասագրքեր և ձեռնարկներ` պայմաններ ստեղծելով արևելահայերենի ու արևմտահայերենի հետագա մերձեցման համար:
16. Հայ բարբառները կորստից փրկելու համար խորացնել դրանց ուսումնասիրությունը, կազմել անհրաժեշտ բառարաններ և հրատարակել գիտական արդյունքները, ստեղծել ժամանակակից սարքավորումներով հագեցած կաբինետներ` բարբառները գրանցելու, դրանք անխաթար պահպանելու համար:
17. Նորովի լուսաբանել հայոց պատմության հիմնահարցերը` կաղապարներից ձերբազատվելու և գիտական ճշմարտությունը հանրությանն ու աշխարհին ներկայացնելու նպատակով:
18. Ընդլայնել հայ գաղթօջախի պատմության և գիտամշակութային արժեքների, օտարախոս և այլադավան հայերի պատմության ու ազգագրության, բանահյուսական հարուստ ժառանգության ուսումնասիրություն:
19. Ստեղծել հայագիտական հանրագիտարանների և նոր դասագրքերի (նաև օտարալեզու), ինչպես նաև գիտահանրամատչելի պարբերականներ, հրատարակել հայ դասական և ժողովրդագուսանական երգերի նոտագրված շարք:
20. Խորացնել սփյուռքում հայապահպանության ուղղությամբ միջազգային համագործակցությունը, ուսումնասիրել Սփյուռքի պատմությունը, նրա արդի վիճակը, արագացնել արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիների մշակումը` բացառելով ուղղագրության փոփոխությունը:
21. ՀՀ պետական լեզվի` հայերենի անաղարտության պահպանման ու նրա գործառույթներն իրականացնելու համար բարձրացնել ՀՀ լեզվի պետական տեսչության կարգավիճակը:
22. Կարևորել միջազգային հայագիտական գիտաժողովների, ամառային դպրոցների և սեմինարների կազմակերպումը Հայաստանում և արտերկրում, հայագիտական թեմաներով նոր թանգարանների ստեղծումը և թանգարանային ցուցադրությունների կազմակերպումը:
23.Սահմանել հայագիտության առաջնահերթ ֆինանսավորման հիմնական ոլորտները.
1) կադրերի պատրաստում առկա, հեռակա ասպիրանտուրայի և հայցորդության միջոցով.
2) հայագիտական հիմնադրամի ստեղծում.
3) հայագիտական նոր ենթակառուցվածքների կազմավորում.
4) գրահրատարակչական գործունեության էական բարելավում.
5) հայագիտական օտարալեզու նոր աշխատությունների և պարբերականների հրատարակում.
6) հայագիտական սկզբնաղբյուրների թվայնացում, էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում և շահագործում.
7) հայագիտական թարգմանչական ռեսուրսների ստեղծում.
8) միջազգային գիտաժողովների կազմակերպում:
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2012 թ. հունվարի 12-ի
նիստի N 1 արձանագրային որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
.______________________________________________________________________.
|Հ/հ|Միջոցառման անվանումը|Ակնկալվող |Ֆինանսա-|Պատասխա- |Կատար- |
| | |արդյունքը |վորման |նատու |ման |
| | | |աղբյուրը|կատարող- |ժամկետը|
| | | | |ները | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|1. |Ստեղծել հայագիտական |Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012 թ.|
| |հաստատությունների |հաստատությունների|պետական |կրթության | |
| |համագործակցությունը |համագործակցության|բյուջե, |և | |
| |կազմակերպող գիտական |խորացում |արտա- |գիտության | |
| |խորհուրդ | |բյուջե- |նախարա- | |
| | | |տային |րության | |
| | | |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|2. |Հիմնել «Բանբեր |Համաշխարհային |ՀՀ |ՀՀ գիտու- |2012 թ.|
| |հայագիտության» |գիտական |պետական |թյունների | |
| |հնգալեզու պարբերական|հանրությանը |բյուջե, |ազգային | |
| | |հայագիտական |արտա- |ակադեմիա | |
| | |ուսումնասիրու- |բյուջե- | | |
| | |թյունների |տային | | |
| | |արդյունքների |միջոցներ| | |
| | |ծանոթացում | | | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|3. |Գիտական կադրերի |Գիտական կադրերի | - |ՀՀ |2012- |
| |արդյունավետ |արդյունավետ | |կրթության |2025թթ.|
| |սերնդափոխության |սերնդափոխության | |և | |
| |ապահովում, այդ |ապահովում | |գիտության | |
| |թվում` անհրաժեշտ | | |նախարա- | |
| |քանակությամբ առկա և | | |րություն | |
| |հեռակա ասպիրանտական | | | | |
| |տեղերի հատկացում | | | | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|4. |Արտասահմանյան |Գիտական կադրերի |ՀՀ |ՀՀ |2012- |
| |գիտական |պատրաստման |պետական |կրթության |2025թթ.|
| |կենտրոններում |մեխանիզմների |բյուջե, |և | |
| |երիտասարդ կադրերի |արդիականացում |արտա- |գիտության | |
| |պատրաստման հստակ | |բյուջե- |նախարա- | |
| |քայլերի ձեռնարկում, | |տային |րության | |
| |ՀՀ-ում արտերկրի | |միջոցներ|գիտության | |
| |երիտասարդ | | |պետական | |
| |հայագետների | | |կոմիտե, | |
| |վերապատրաստում | | |ՀՀ սփյուռ-| |
| | | | |քի նախարա-| |
| | | | |րություն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|5. |Հայագիտական |Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012 թ.|
| |ուսումնասիրություն- |հետազոտություն- |պետական |կրթության | |
| |ները ֆինանսավորող |ների ֆինանսավոր- |բյուջե, |և | |
| |համահայկական |ման մեջ ոչ |արտա- |գիտության | |
| |հիմնադրամի ստեղծում |բյուջետային |բյուջե- |նախարա- | |
| | |միջոցների |տային |րության | |
| | |ավելացում |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե, | |
| | | | |ՀՀ սփյուռ-| |
| | | | |քի նախարա-| |
| | | | |րություն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|6. |Գրաբարի, սեպագիր |Հայ ժողովրդի |ՀՀ |ՀՀ |2012- |
| |քաղաքակրթությունների|պատմությանը |պետական |կրթության |2025թթ.|
| |ու մեռած լեզուների` |վերաբերող գրավոր |բյուջե, |և | |
| |լատիներենի, հին |նյութերի, ինչպես |արտա- |գիտության | |
| |հունարենի, հին |նաև օտարերկրյա |բյուջե- |նախարա- | |
| |վրացերենի, |պետություններում |տային |րության | |
| |օսմաներենի, ինչպես |արխիվացված |միջոցներ|գիտության | |
| |նաև պարսկերենի, |նյութերի | |պետական | |
| |արաբերենի, |ուսումնասիրու- | |կոմիտե` | |
| |թուրքերենի, |թյուն | |ՀՀ գիտու- | |
| |ժամանակակից | | |թյունների | |
| |վրացերենի և | | |ազգային | |
| |ադրբեջաներենի | | |ակադեմիայի| |
| |ուսումնասիրում | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|7. |Գիտական ու |Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012- |
| |գիտակրթական |ուսումնասիրու- |պետական |կրթության |2014թթ.|
| |ենթակառուցվածքների |թյունների |բյուջե, |և | |
| |արդիականացում, ՀՀ |մասնագիտական |արտա- |գիտության | |
| |Սյունիքի և Լոռու |մակարդակի |բյուջե- |նախարա- | |
| |մարզերում, ինչպես |բարձրացման համար |տային |րության | |
| |Նաև ԼՂՀ-ում |անհրաժեշտ |միջոցներ|գիտության | |
| |հայագիտական |պայմանների | |պետական | |
| |կառույցների ստեղծում|ստեղծում | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|8. |Հայոց պատմության, |Հայագիտական | - |ՀՀ |2012- |
| |հայոց լեզվի և |ուսումնասիրու- | |կրթության |2013թթ.|
| |պատմամշակութային |թյունների | |և | |
| |ժառանգության` |արդյունքների | |գիտության | |
| |համաշխարհային |միջազգային | |նախարա- | |
| |հանրությանը |ճանաչման | |րության | |
| |ներկայացնելու |մակարդակի | |գիտության | |
| |մեխանիզմների մշակում|բարձրացում | |պետական | |
| |և ներդրում | | |կոմիտե, | |
| | | | |ՀՀ մշակույ| |
| | | | |թի նախարա-| |
| | | | |րություն, | |
| | | | |ՀՀ սփյուռ-| |
| | | | |քի նախարա-| |
| | | | |րություն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|9. |Հայագիտական |Օտարալեզու |ՀՀ |ՀՀ |2012- |
| |օտարալեզու նոր |լսարանի համար |պետական |կրթության |2015թթ.|
| |աշխատությունների |հայագիտական |բյուջե, |և | |
| |հրատարակում, |հետազոտություն- |արտա- |գիտության | |
| |հայագիտական |ների արդյունքների|բյուջե- |նախարա- | |
| |թարգմանչական |մատչելիության |տային |րության | |
| |ռեսուրսների ստեղծում|ապահովում |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|10.|Հայագիտական |Հայագիտության |ՀՀ |ՀՀ |2012- |
| |սկզբնաղբյուրների |ոլորտում |պետական |կրթության |2014թթ.|
| |թվայնացում, |հետազոտություն- |բյուջե, |և | |
| |էլեկտրոնային |ների ժամանակակից |արտա- |գիտության | |
| |ռեսուրսների ստեղծում|եղանակների |բյուջե- |նախարա- | |
| |և շահագործում |ներդրում |տային |րության | |
| | | |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե, | |
| | | | |ՀՀ մշակույ| |
| | | | |թի նախարա-| |
| | | | |րություն, | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|11.|Հայագիտության |Հայագիտությունը` |ՀՀ |ՀՀ |2012- |
| |բնագավառում |միջազգային |պետական |կրթության |2025թթ.|
| |միջազգային |նշանակության |բյուջե, |և | |
| |համագործակցությունը |գիտական |արտա- |գիտության | |
| |խթանող մեխանիզմների |հետազոտություն- |բյուջե- |նախարա- | |
| |մշակում և ներդրում,|ների ուղղություն |տային |րության | |
| |միջազգային |դառնալուն |միջոցներ|գիտության | |
| |հայագիտական |նպաստում | |պետական | |
| |գիտաժողովների, | | |կոմիտե, ՀՀ| |
| |ամառային դպրոցների | | |սփյուռքի | |
| |և սեմինարների | | |նախարարու-| |
| |կազմակերպում | | |թյուն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|12.|Հայագիտական նյութերի|Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012- |
| |էլեկտրոնային |հետազոտություն- |պետական |կրթության |2013թթ.|
| |տարբերակների |ների միջազգային |բյուջե, |և | |
| |համացանցով տարածման |տարածման աստիճանի|արտա- |գիտության | |
| |ապահովում, |բարձրացում |բյուջե- |նախարա- | |
| |հայագիտական | |տային |րության | |
| |բովանդակությամբ | |միջոցներ|գիտության | |
| |բազմալեզու | | |պետական | |
| |կայքերի ստեղծում և | | |կոմիտե` | |
| |շահագործում | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|13.|Արևմտահայերենի |Արևմտահայերենի | - |ՀՀ |2012- |
| |ոլորտի գիտական |և արևելահայերե- | |կրթության |2015թթ.|
| |ուսումնասիրություն- |նի մերձեցման | |և | |
| |ների խթանում, |անհրաժեշտ | |գիտության | |
| |համապատասխան |պայմանների | |նախարա- | |
| |դասագրքերի և |ստեղծում | |րության | |
| |ձեռնարկների կազմում,| | |գիտության | |
| |արևմտահայերենի և | | |պետական | |
| |արևելահայերենի | | |կոմիտե, ՀՀ| |
| |մերձեցման ուղիների | | |սփյուռքի | |
| |ստեղծում | | |նախարարու-| |
| | | | |թյուն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|14.|Հայ բարբառների |Հայ բարբառների |ՀՀ |ՀՀ |2012- |
| |ուսումնասիրություն, |գիտական |պետական |կրթության |2014թթ.|
| |անհրաժեշտ |ուսումնասիրության|բյուջե, |և | |
| |բառարանների կազմում |մակարդակի |արտա- |գիտության | |
| |և գիտական |բարձրացում |բյուջե- |նախարա- | |
| |արդյունքների | |տային |րության | |
| |հրապարակում | |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|15.|Խորացնել հումանիտար |Հայ ժողովրդի |ՀՀ |ՀՀ |2012- |
| |գիտությունների |պատմության նորովի|պետական |կրթության |2025թթ.|
| |հիմնահարցերի նորովի |ուսումնասիրու- |բյուջե, |և | |
| |լուսաբանումը, |թյուն |արտա- |գիտության | |
| |հնագիտական | |բյուջե- |նախարա- | |
| |հետազոտությունների | |տային |րության | |
| |ընդլայնման | |միջոցներ|գիտության | |
| |գործընթացը | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|16.|Հայ գաղթավայրերի և |Հայ գաղթավայրերի | - |ՀՀ |2012- |
| |սփյուռքի պատմության,|և սփյուռքի | |կրթության |2025թթ.|
| |գիտամշակութային |պատմության | |և | |
| |արժեքների, օտարախոս |համակարգված | |գիտության | |
| |և այլադավան հայերի |ուսումնասիրու- | |նախարա- | |
| |պատմության ու |թյուն | |րության | |
| |ազգագրության, | | |գիտության | |
| |բանահյուսական | | |պետական | |
| |հարուստ ժառանգության| | |կոմիտե` | |
| |ուսումնասիրություն | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|17.|Շարունակել և |Հայ գեղարվեստական|ՀՀ |ՀՀ |2012- |
| |ընդլայնել հայ |գրականության |պետական |կրթության |2025թթ.|
| |դասական հեղինակների |հանրահռչակում և |բյուջե, |և | |
| |երկերի գիտական |բնագրերի |արտա- |գիտության | |
| |(ակադեմիական) |թվայնացման համար |բյուջե- |նախարա- | |
| |հրատարակությունը |հիմք ծառայող |տային |րության | |
| | |բնագրերի ստեղծում|միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|18.|Հայ ժողովրդի |Հայ ժողովրդի |ՀՀ |ՀՀ |2012- |
| |պատմամշակութային |պատմամշակութային |պետական |կրթության |2025թթ.|
| |ժառանգությունն |ժառանգության |բյուջե, |և | |
| |արտացոլող |տարածումը |արտա- |գիտության | |
| |աշխատությունների |միջազգային |բյուջե- |նախարա- | |
| |օտար լեզուներով |գիտամշակութային |տային |րության | |
| |հրատարակում |տարածքում |միջոցներ|գիտության | |
| | | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|19.|Հայագիտական |Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012- |
| |հանրագիտարանների և |հետազոտություն- |պետական |կրթության |2025թթ.|
| |նոր դասագրքերի |ների արդյունքների|բյուջե, |և | |
| |(նաև օտարալեզու), |տարածման |արտա- |գիտության | |
| |ինչպես նաև |մակարդակի |բյուջե- |նախարա- | |
| |գիտահանրամատչելի |բարձրացում |տային |րության | |
| |պարբերականների | |միջոցներ|գիտության | |
| |ստեղծում | | |պետական | |
| | | | |կոմիտե` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|20.|Նպաստել օտարերկրյա |Հայագիտական |ՀՀ |ՀՀ |2012- |
| |պետություններում |հետազոտություն- |պետական |կրթության |2025թթ.|
| |հայագիտական |ների մեջ |բյուջե, |և | |
| |կենտրոնների |օտարերկրյա |արտա- |գիտության | |
| |ստեղծմանը |մասնագետների |բյուջե- |նախարա- | |
| | |ներգրավվածության |տային |րության | |
| | |աստիճանի |միջոցներ|գիտության | |
| | |բարձրացում | |պետական | |
| | | | |կոմիտե, | |
| | | | |ՀՀ մշակույ| |
| | | | |թի նախարա-| |
| | | | |րություն, | |
| | | | |ՀՀ սփյուռ-| |
| | | | |քի նախարա-| |
| | | | |րություն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
|___|____________________|_________________|________|__________|_______|
|21.|Օտարերկրյա |Հայ ժողովրդի |ՀՀ |ՀՀ |2012- |
| |պետություններում հայ|պատմամշակութային |պետական |կրթության |2025թթ.|
| |ժողովրդի |ժառանգության` |բյուջե, |և | |
| |պատմամշակութային |համաշխարհային |արտա- |գիտության | |
| |ժառանգությանը |հանրությանն |բյուջե- |նախարա- | |
| |նվիրված |ներկայացնելու |տային |րության | |
| |գիտամշակութային |աստիճանի |միջոցներ|գիտության | |
| |միջոցառումների |բարձրացում | |պետական | |
| |կազմակերպում | | |կոմիտե, | |
| | | | |ՀՀ մշակույ| |
| | | | |թի նախարա-| |
| | | | |րություն, | |
| | | | |ՀՀ սփյուռ-| |
| | | | |քի նախարա-| |
| | | | |րություն` | |
| | | | |ՀՀ գիտու- | |
| | | | |թյունների | |
| | | | |ազգային | |
| | | | |ակադեմիայի| |
| | | | |հետ | |
| | | | |համատեղ | |
| | | | |(համաձայ- | |
| | | | |նությամբ) | |
.______________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 16.01.13 թիվ 2 արձանագրային որոշում)