Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0077.190299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 1999 թվական թիվ 77

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն գործունեությունն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 568 որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայգազարդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 270 մլն ԱՄՆ-ի դոլար արժեք ունեցող գազատրանսպորտային համակարգի գույքի հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ա. Ասլիկյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի առաջին

                            տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

    Մ. Պետրոսյան          - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Գ. Սիմոնյան           - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

    Գ. Մալխասյան          - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Հովսեփյան          - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի անդամ

                            (համաձայնությամբ)  

    Ա. Պողոսյան           - ՀՀ էներգետիկայի նախարարության

                            ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ        

    Հ. Պետրոսյան          - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                            հաշվապահական հաշվառման և աուդիտի

                            մեթոդաբանության գլխավոր վարչության պետ

    Ա. Մկրտչյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                            աուդիտի մեթոդաբանության և կարգավորման

                            վարչության պետ

    Ս. Թավաքալյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                            տնտեսական ծրագրերի և մեխանիզմների

                            վարչության պետ

    Ա. Մալխասյան          - ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայգազարդ»

                            ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

2. Հանձնաժողովին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կանոնադրական հիմնադրամի համալրման աշխատանքները նշված ընկերությունների կողմից մինչև 1999 թվականի փետրվարի 25-ը ավարտելու համար և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 19-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.1999
N 77
Որոշում