Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔ» ԱՆԱՎԱՐՏ ...

 

 

040.0078.190299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 1999 թվական թիվ 78

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔ» ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 59 գ) մասնավորեցնել մրցույթով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք» անավարտ շինարարության օբյեկտը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է).

3. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

5. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 19-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

փետրվարի 19-ի N 78 որոշմամբ

 

ԿԱԶՄ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

արխիվային գործի վարչության «Կիսակառույց շենք»

անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման

մրցութային հանձնաժողովի

 

    Ա. Մարկոսյան                 - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                                   (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Խաչատրյան                 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Սալնազարյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                   նախարարության արժեթղթերի շուկայի

                                   տեսչության պետի տեղակալ

    Կ. Բաբայան                   - Երևանի  քաղաքապետարանի բաժնի պետ

    Վ. Առաքելյան                 - ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                                   բաժնի պետ

    Վ. Սիմոնյան                  - ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                                   բաժնի պետ

    Դ. Հախվերդյան                - ՀՀ սեփականաշնորհման նախարարության

                                   բաժնի պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.1999
N 78
Որոշում