Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0054.310112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2012 թվականի N 54-Ա

 

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2012 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)` «Աջակցություն միգրացիոն պետական ծառայությանը` միգրացիայի կառավարումը Հայաստանում ուժեղացնելու նպատակով» Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ճանաչողական այց կատարելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի` Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի` Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.01.2012
N 54-Ա
Որոշում