041.0107.220299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 փետրվարի 1999 թվականի թիվ 107
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետությունում դատական փորձագիտության և քրեագիտության բնագավառների բարեփոխման հայեցակարգի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
 
     Ա. Աբովյան          - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
                           (աշխատանքային խմբի համակարգող)
     Ա. Աթաբեկյան        - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
     Հ. Հունանյան        - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության 
                           նախարարի տեղակալ
     Վ. Գասպարյան        - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական
                           ոստիկանության վարչության պետ
     Ս. Մանուկյան        - ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և
                           հետաքննության օրինականության նկատմամբ 
                           հսկողություն իրականացնող վարչության պետ
     Հ. Ասլանյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                           իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
     Լ. Օհանյան          - Երևանի  պետական համալսարանի քրեական 
                           դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի 
                           վարիչ
 
2. Աշխատանքային խմբին երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նշված հայեցակարգի լրամշակված տարբերակը, ինչպես նաև առաջարկություն դատական փորձագիտության և քրեագիտության բնագավառների կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ: