Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐ ...

 

 

100.0028.180112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012019

                                                                    

    ՀԱՅԱՍՏԱՆԻ              ՀԱՅԱՍՏԱՆԻ              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

    ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ      ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ        ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱՐԱՐ                ՆԱԽԱՐԱՐ                   ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ

                                                       ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                            

22 դեկտեմբերի 2011 թ.  15 դեկտեմբերի 2011 թ.   27 դեկտեմբերի 2011 թ.

    N 250-Ն                N 28-Ն                  N 325-Ն

                                                  

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

i

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն 2» բաժնի ռազմավարություն 6-ի 2-րդ կետի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության կրթական ծրագիրը»` համաձայն Հավելված 1-ի:

2) «Վարակիչ հիվանդությունների, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ պատրաստվածության դասընթացի ժամանակացույցը»` համաձայն Հավելված 2-ի:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի

թիվ 28-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի

թիվ 250-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 27-ի

թիվ 325-Ն

 

համատեղ հրամանով

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

1. Նախատեսվում է իրականացնել շարունակական դասընթացներ բոլոր այն կառույցների` գերատեսչությունների և կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք իրենց լիազորություններն իրականացնելիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն (գործնական, գիտական կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս) առնչվում են կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններին (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման):

2. Դասընթացները լինելու են կարճաժամկետ` հաջորդաբար դասավանդվող մոդուլների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կպարունակի կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայմանը վերաբերող դասախոսություններ և կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա կառուցված իրավիճակային խնդիրներ:

3. Դասավանդող թիմը ձևավորվելու է Միջազգային առողջապահական կանոնների ազգային համակարգողի կողմից և ներառելու է հանրային առողջության, գյուղատնտեսության (անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության) և ճառագայթային անվտանգության ոլորտների մասնագետներ:

4. Թիրախային լսարանը կազմված է լինելու ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ մարմին համարվող կառույցների աշխատակիցներից:

5. Դասավանդողների թիմը կիրառելու է ուսուցման մի շարք մեթոդներ թիրախային լսարանին ներգրավելու համար:

6. Դասընթացի արդյունավետության գնահատումը իրականացվելու է երեք փուլով:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

 

7. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կրթում` Միջազգային առողջապահական կանոնների պահանջների կատարման վերաբերյալ` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման նպատակով:

8. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների իրազեկում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կանոնների ներդրմամբ պայմանավորված և շահագրգիռ կառույցի լիազորություններին և գործառույթներին վերաբերող նոր իրավական ակտերին և գործող իրավական ակտերում իրականացված փոփոխություններին:

9. Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ կառույցների աշխատակիցների կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման գործողությունների իմացության ապահովում:

 

III. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Դասընթացը բաղկացած է լինելու մի քանի բաժնից` առաջին բաժինը ընթանալու է դասախոսությունների տեսքով և իրենից ներկայացնելու է ծանոթացում Միջազգային առողջապահական կանոններին և դրա պահանջների կիրառմանը, հաջորդ բաժինները ունենալու են նաև գործնական մաս և նման են լինելու ուսումնավարժանքի կամ լսարանային վարժանքի, որտեղ կոնկրետ դեպքերի վերլուծության հիման վրա ուսուցանվողները սովորելու են իրականացնել կոնկրետ գործողություններ կոնկրետ իրավիճակներում:

 

VI. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

11. Դասընթացի ընթացքում, մասնակիցների ուսուցման գործընթացի ժամանակ կիրառվելու են հետևյալ մեթոդները`

1) ուսուցման խոսքային մեթոդ

2) ուսուցման առարկայական (տեսողական) մեթոդ

3) ուսուցման գործնական մեթոդ

4) կոնկրետ դեպքի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդ:

 

VII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

 

12. Դասընթացից առաջ իրականացվելու է մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ:

Այնուհետև մասնագետներին տրամադրվում է դասախոսության տպագիր նյութը: Կիրառելով ուսուցման խոսքային և տեսողական մեթոդները` դասախոսությունների ընթացքում անդրադարձ է կատարվում կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտագների դիմակայման հարցերին, մասնավորապես`

1) կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների տեսակները

2) Միջազգային առողջապահական կանոնների պահանջները

3) Միջազգային (բժշկասանիտարական) առողջապահական կանոնների հիմնական կարողությունների կիրառումը կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով:

 

VIII. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

13. Դասընթացի 2-րդ փուլի ընթացքում կիրառվելու են ուսուցման գործնական և կոնկրետ իրավիճակի վերլուծության հիման վրա հիմնված մեթոդները` կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգների դիմակայման վերաբերյալ:

14. Մասնակիցներին ներկայացվելու է կենսաբանական, քիմիական կամ ճառագայթային գործոնով պայմանավորված կոնկրետ իրավիճակ, որին ի պատասխան մասնակիցները, յուրաքանչյուրն իր ոլորտում կիրառելով Միջազգային առողջապահական կանոնների պահանջները` ներկայացնելու են իրենց կողմից առաջարկվող գործողությունները` քայլ առ քայլ:

 

IX. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

 

15. Այս փուլում իրականացվելու է դասընթացի մասնակիցների գիտելիքների գնահատում` թեստավորման միջոցով` նախօրոք կազմված հարցաշարերի օգտագործմամբ, որն էլ հետագայում, դասընթացի առաջին փուլում իրականացված թեստավորման արդյունքների հետ միասին, կիրառվելու է դասընթացի որակի գնահատման նպատակով և ներառվելու է գնահատման զեկույցում:

 

X. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

16. Գնահատումն իրականացվելու է երեք փուլով` առաջինը անմիջապես դասընթացի ավարտից հետո թեստավորման արդյունքների հիման վրա է իրականացվելու, 2-րդ փուլում ուսումնասիրվելու է նաև դասընթացի դիտորդների կատարած գնահատումը` դասընթացի ընթացքի վերաբերյալ, և 3-րդ` վերջնական փուլում, օգտագործելով առաջին երկու փուլերի արդյունքները, կազմվելու է գնահատման զեկույց:

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ առողջապահության

նախարարի

2011 թ. դեկտեմբերի 15-ի

թիվ 28-Ն

 

ՀՀ գյուղատնտեսության

նախարարի

2011 թ. դեկտեմբերի 22-ի

թիվ 250-Ն

 

ՀՀ կառավարությանն առընթեր

միջուկային անվտանգության

կարգավորման պետական

կոմիտեի նախագահի

2011 թ. դեկտեմբերի 27-ի

թիվ 325-Ն

 

համատեղ հրամանով

 

ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀՆԳՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

._____________________________________________________________________.

|  Ժամեր     |                     Թեմաներ                            |

|_____________________________________________________________________|

|                             I օր                                    |

|_____________________________________________________________________|

| 9.30-11.00 |Ներածություն                                            |

|            |Մասնակիցների գիտելիքների նախնական գնահատում             |

|____________|________________________________________________________|

|11.00-1.30  |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|11.30-3.00  |Միջազգային առողջապահական կանոնների ներդրման նպատակներն  |

|            |ու խնդիրները                                            |

|____________|________________________________________________________|

|13.00-14.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|14.00-15.30 |Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների   |

|            |պահանջները, հիմնական կարողությունները                   |

|____________|________________________________________________________|

|15.30-16.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|16.00-17.30 |Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ   |

|            |կառույցների լիազորություններին և  գործառույթներին       |

|            |վերաբերող և  Միջազգային առողջապահական կանոնների         |

|            |ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և  գործող   |

|            |իրավական ակտերում իրականացված փոփոխությունների          |

|            |ներկայացում                                             |

|_____________________________________________________________________|

|                             II օր                                   |

|_____________________________________________________________________|

|9.30-11.00  |Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ   |

|            |կառույցների լիազորություններին և  գործառույթներին       |

|            |վերաբերող և  Միջազգային առողջապահական կանոնների         |

|            |ներդրմամբ պայմանավորված նոր իրավական ակտերի և  գործող   |

|            |իրավական ակտերում իրականացված փոփոխությունների          |

|            |ներկայացում (շարունակություն)                           |

|____________|________________________________________________________|

|11.00-11.30 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|11.30-13.00 |Միջազգային առողջապահական կանոնների հարցերով շահագրգիռ   |

|            |կառույցների և  ազգային համակարգող մարմնի                |

|            |համագործակցությունը` կենսաբանական, քիմիական,            |

|            |ճառագայթային վտանգներին դիմակայելիս                     |

|____________|________________________________________________________|

|13.00-14.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|14.00-15.30 |Միջազգային առողջապահական կանոնների հիմնական             |

|            |կարողությունների կիրառումը` կենսաբանական, քիմիական,     |

|            |ճառագայթային վտանգներին դիմակայելիս                     |

|____________|________________________________________________________|

|15.30-16.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|16.00-17.30 |ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն իրականացվող        |

|            |գործողությունները, որոնք իրականացվում են կենսաբանական,  |

|            |քիմիական և  ճառագայթային վտանգներին դիմակայելու նպատակով|

|_____________________________________________________________________|

|                            III օր                                   |

|_____________________________________________________________________|

|9.30-11.00  |Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգներ, դրանց    |

|            |տեսակները                                               |

|____________|________________________________________________________|

|11.00-11.30 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|11.30-13.00 |Կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգները`         |

|            |միջազգային տարածման վտանգի տեսանկյունից                 |

|____________|________________________________________________________|

|13.00-14.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|14.00-15.30 |Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր ճառագայթային     |

|            |վտանգի վերաբերյալ                                       |

|____________|________________________________________________________|

|15.30-16.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|16.00-17.30 |Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր,          |

|            |քննարկում                                               |

|_____________________________________________________________________|

|                             IV օր                                   |

|_____________________________________________________________________|

|9.30-11.00  |Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր քիմիական վտանգի  |

|            |վերաբերյալ                                              |

|____________|________________________________________________________|

|11.00-11.30 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|11.30-13.00 |Գործնական աշխատանք` իրավիճակային խնդիր կենսաբանական     |

|            |վտանգի վերաբերյալ                                       |

|____________|________________________________________________________|

|13.00-14.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|14.00-15.30 |Գործնական աշխատանքի ընթացքում առաջացած հարցեր,          |

|            |քննարկում                                               |

|____________|________________________________________________________|

|15.30-16.00 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|16.00-17.30 |Գործնական աշխատանքի ամփոփում                            |

|_____________________________________________________________________|

|                             V օր                                    |

|_____________________________________________________________________|

|9.30-11.00  |Դասընթացի ամփոփում                                      |

|____________|________________________________________________________|

|11.00-11.30 |Ընդմիջում                                               |

|____________|________________________________________________________|

|11.30-13.00 |Մասնակիցների գիտելիքների գնահատում, վկայականների        |

|            |հանձնում                                                |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.12.2011
N 28-Ն
Հրաման