116.0827.120112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
28 դեկտեմբերի 2011 թվականի N 827-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Գարեգին Նժդեհ. 1886-1955. Garegin Nzhdeh» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ. 1886-1908. MISAK METSARENTS» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:
3) Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը թեմային նվիրված «ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ. 361-440թթ. / A.D. ST. Mesrօp Mashtօts» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետին` հրամանի 1-ին կետով նշված փոստային վճարման պետական նշանները տպագրվելուց հետո Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը ներկայացնել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին, Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշերը և Հայոց պատմություն. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկը գործողության մեջ դնելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 827-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 827-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և
կապի նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 827-Ն հրամանի
______________________________
ԻՐՏԵԿ - նմուշները չեն բերվում