041.0108.220299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 1999 թվականի թիվ 108
ԱՄՆ-Ի ՌԱՅՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ Է. ՋԵՐԵՋՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ-ի Ռայսի համալսարանի վերլուծական կենտրոնի տնօրեն Է. Ջերեջյանի գլխավորած պատվիրակության (3 մարդ) 1999 թվականի հունվարի 22-26-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, հուշանվերների և պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը` 283565 (երկու հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր վաթսունհինգ) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: