Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՀՐԱՉՅԱ, ՆՈՐԱՅՐ, ՌԵԲԵԿԱ ԵՎ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓ ...

 

 

040.1929.030212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1929-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՀՐԱՉՅԱ, ՆՈՐԱՅՐ, ՌԵԲԵԿԱ ԵՎ ՀՈՎՍԵՓ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներ, սոցիալական ծանր վիճակում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած Հրաչյա, Նորայր, Ռեբեկա և Հովսեփ Հովսեփյանների բնակարանային խնդիրը լուծել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից ձեռք բերված բնակարաններից Մուշ-2 թաղամասի N 4/28 շենքի N 44 մեկսենյականոց բնակարանի հատկացմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանը հատկացվում է որպես սոցիալական բնակարան` անհատույց օգտագործման իրավունքով, և նրանց հետ բնակարանի անհատույց օգտագործման մասին պայմանագրի նոտարական վավերացման ու պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման համար նախատեսված հատկացումների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1929-Ա
Որոշում