030.0017.260112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել`
Վաղարշակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ պաշտպանության նախարարության
ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության
պետ:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհել`
Մուրադ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական վարչության պետ:
26 հունվարի 2012 թվականի
ՆՀ-17-Ա