041.0110.230299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 1999 թվականի թիվ 110
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ-վրացական սահմանամերձ առևտրի կանոնակարգման և Սադախլո-Բագրատաշեն սահմանամերձ շուկայի վերագործարկման շուրջ բանակցություններ վարելու նպատակով` հաստատել կողմի պատվիրակության հետևյալ կազմը`
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Նազիկյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Կ. Խանգելդյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Գ. Քոչարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարության արտաքին առևտրի վարչության
պետ
Դ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
մաքսային քաղաքականության վարչության պետ
Վ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ անդամ
պետությունների բաժնի վարիչ
Շ. Միքայելյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարության սահմանապահ զորքերի անցումային
կետերի բաժնի վարիչ