041.0070.080212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2012 թվականի N 70-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական ու համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրների կանոնակարգման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների գծով միջազգային փորձագետի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 8-ի
N 70-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության
պետ
Կ. Ենոքյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
եկամուտների քաղաքականության և վարչարարության
մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, մաքսային
քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության
բաժնի պետ
Ն. Ստեփանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
կապի և տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ,
տեղեկատվայնացման բաժնի պետ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության
իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի
կառավարման բաժնի պետ
Ա. Պատրիկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
ճարտարապետության վարչության ճարտարապետության
քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Օհանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
իրավական ակտերի փորձաքննության գործակալության
մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի
փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական
հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գույքի
տնօրինման բաժնի պետ
Հ. Մխիթարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական
տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման
տեղեկատվության կառավարման բաժնի պետ
Գ. Գևորգյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության
վարչության պետ (համաձայնությամբ)
Դ. Սանդուխչյան - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության
իրավաբանական տնօրինության տնօրեն
(համաձայնությամբ)
Մ. Մանուկյան - «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության առաջատար
իրավաբան, փաստաթղթերի իրավաբանական ձևակերպման
ստորաբաժանման ղեկավար
Ա. Բաղդասարյան - «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նոր
կայանների ձեռքբերման գծով ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Մելիքյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի
իրավաբան (համաձայնությամբ)