Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0074.080212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2012 թվականի N 74-Ա

 

Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի նստաշրջանի հանդիսավոր բացման արարողությանը և այդ նպատակով Ստրասբուրգում կազմակերպվող սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռ. Մելիքյանի` 2012 թվականի հունվարի 26-28-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ռ. Մելիքյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.02.2012
N 74-Ա
Որոշում