041.0075.080212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2012 թվականի N 75-Ա
ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին ներկայացվելիք` Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թվականի փետրվարի 8-ի
N 75-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Ալավերդյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման
վարչության պետ
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի հանրակրթության վարչության պետ
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր
և մանկան առողջության պահպանման վարչության
մայրական և վերարտադրողական առողջության պահպանման
բաժնի պետ
Ա. Բաբայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
տնտեսական զարգացման քաղաքականության վարչության
տնտեսական քաղաքականության և ծրագրերի բաժնի պետ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի
3-րդ վարչության պետի տեղակալ, երկրորդ բաժնի պետ
Լ. Գազազյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի
աշխատակազմի մեթոդական բաժնի պետ (համաձայնությամբ)
Է. Վիրապյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի
գլխավոր մասնագետ
Մ. Համբարձումյան - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական
վարչության ավագ մասնագետ (համաձայնությամբ)
Ն. Գասպարյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
միջազգային իրավական հարաբերությունների
վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի
առաջատար մասնագետ
Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության մարդու
իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի ռեֆերենտ
(աշխատանքային խմբի քարտուղար)