Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0115.130212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2012 թվականի N 115-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից նվազագույն շահավետ գնից ցածր գնով էլեկտրոնային թվային ստորագրությունների առաջնային իրացման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) մատուցման արդյունքում վերջինիս կրած վնասի փոխհատուցման նպատակով ընկերությանը որպես սուբսիդիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականին հատկացնել 13,595.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 20.12.12 թիվ 1579-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարն ընկերությանը հատկացնել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` նախատեսելով, որ`

1) սուբսիդիան ընկերությանը հատկացվելու է 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ամսական պարբերականությամբ` փաստացի իրացված էլեկտրոնային թվային ստորագրությունների քանակին համապատասխան.

2) տրամադրվող սուբսիդիայի չափը ծառայության մեկ միավորի դիմաց կազմում է 9 500 դրամ.

3) ծառայության մեկ միավորի գինը սահմանվում է 3 500 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

3. Սահմանել, որ`

1) էլեկտրոնային թվային ստորագրությունը նվազագույն շահավետ գնից ցածր գնով կարող են ձեռք բերել նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ընկերությանը տրամադրված ցանկի, որոնք 2012 թվականի հունվարի 1-ից «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասին համապատասխան հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր սույն որոշմամբ սահմանված սուբսիդավորմամբ կարող են ձեռք բերել ծառայության մեկ միավոր:

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն էլեկտրոնային թվային ստորագրությունը նվազագույն շահավետ գնից ցածր գնով կարող են ձեռք բերել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ընկերությանը տրամադրել նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի և 100 մլն դրամը չգերազանցող ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը (այսուհետ` ցանկ)` նշելով կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

2) ցանկում փոփոխություն կատարվելու դեպքում յուրաքանչյուր ամսվա ավարտին ընկերությանը տրամադրել ցանկի ճշգրտված տարբերակը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2012
N 115-Ն
Որոշում